News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 24
USD
478.73
EUR
530.62
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

168.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը, որը լրագրողին է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները:

««Ժողովուրդ» օրաթերթը ս/թ մարտի 14, 15, 16-ին հրապարակեց գործում որպես վկա ներգրավված և հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի, ՊՆ նախարարի նախկին տեղակալ Գուրգեն Մելքոնյանի և ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները:

Այս շարքի հրապարակումների վերջին օրը՝ մարտի 16-ին, Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ)  քրեական գործ հարուցեց «առանց քննիչի և դատախազի թույլտվության նախաքննության տվյալները հրապարակելու առիթով»:

Գործով որպես վկա՝ ներգրավվեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանը: Նրան հարցաքննեցին, և լրագրողը հրաժարվեց բացահայտել իր աղբյուրը՝ ասելով, որ նախ՝ նախաքննական գաղտնիք չի բացահայտել, քանի որ գործով կողմ չէ և չի տիրապետում գաղտնիքի, բացի այդ, սպասարկել է հանրային շահ:

Այս գործի քննության ընթացքում, 168.am-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն լրագրողի հեռախոսային զանգերը վերծանել է՝ փորձելով պարզել, թե ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը, որը լրագրողին է տվել «Մարտի 1»-ի գործով ցուցմունքները:

Սա, կարելի է ասել, աննախադեպ երևույթ է, քանի որ, եթե մեր տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ուրեմն սա նշանակում է, որ ՀՔԾ-ն սկսել է զբաղվել արդեն լրագրողների աղբյուրների բացահայտմամբ, ինչը մտահոգիչ է, և չկա ոչ մի երաշխիք, որ առաջիկայում էլ լրագրողների չեն գաղտնալսի ցանկացած պատեհ-անպատեհ առիթով:

Փորձելով հասկանալ, թե, այնուամենայնիվ, գաղտնալսվե՞լ է արդյոք լրագրողի հեռախոսը, 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՔԾ: Խնդրել էինք պատասխանել՝ արդյո՞ք վերծանվել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսազանգերը, և արդյո՞ք գաղտնալսվել է Քնար Մանուկյանի հեռախոսը:

Ինչպես և ակնկալում էինք, ՀՔԾ-ից ստացանք ոչինչ չասող պատասխան:

«Ի պատասխան 11.12.2019թ.-ի Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ հայցվող տեղեկատվությունը չի կարող տրամադրվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված` նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով»,- ասված էր ՀՔԾ պատասխանի մեջ:

Այս պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ: Ենթադրաբար, եթե մեր տեղեկությունները սխալ էին, ՀՔԾ-ն պետք է որ կաշկանդվածություն չունենար հերքել մեր տեղեկությունը հստակ ու աներկբայորեն: Այսինքն՝ հնարավոր է, որ լրագրողի հեռախոսը գաղտնալսել են, կամ վերծանել են նրա հեռախոսային զանգերը: Ակնհայտ է, որ դա չէր կարող կատարվել առանց դատարանի որոշման, առավել հետաքրքիր է, թե ինչ հիմնավորումներ են ներկայացվել դատարանին, ինչի հիման վրա էլ հնարավոր կարող էին դառնալ նման գործողությունները:

Այս պահին փաստենք մի բան: ՀՔԾ-ն առնվազն չի հերքել մեր տեղեկությունը, և եթե այն ճիշտ է, նշանակում է, որ իսկապես ցանկացած պահի հնարավոր է շատ արագ դատարանի որոշում ստանալ ու գաղտնալսել յուրաքանչյուր լրագրողի հեռախոսազրույց կամ վերծանել հեռախոսազանգ: Էլ ինչի՞ են նեղություն կրում, լրագրողին կանչում հարցաքննության, եթե կարելի է միանգամից գաղտնալսել կամ վերծանել. թերևս, միայն անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելու համար»,-գրում է կայքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան
Սա էլ դեռ սկիզբն է..․
Հայկական ԶԼՄ-ների հետաքրքրությունը Ռուսաստանով բարձրացել է. մոնիթորինգի արդյունքները
Ռուս-հայկական հարաբերությունները՝ պահանջված սյուժե...
Factor TV-ն իր գործունեության ընթացքում 67 մլն դրամ հարկ է վճարել եւ հարկային որեւէ արտոնություն չունի. Պարզաբանում
Հատկանշական է, որ ապատեղեկատվությանը տրվել է նաեւ «Մեդիա պաշտպան» ՀԿ-ն՝ հայտնի հեղինակի գրառման մեջ բերվածը ներակայացնելով իբրեւ անհավասար պայմաններ՝ լրատվամիջոցների համար…
Աշխարհում լրագրողների դեմ հանցագործությունների գրեթե 90 տոկոսն անպատիժ է մնում. ՅՈւՆԵՍԿՕ
2010-2019 ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցել է լրագրողների 894 սպանություն, ինչը կազմում է տարեկան միջինը գրեթե 90 սպանություն…
Այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար. Աղասի Ենոքյան
Կառավարության վերջին նիստին Նիկոլ Փաշինյանը լայնորեն մեկանաբանեց հայաստանյան մեդիայի…
«ՀՀ-ում մամուլի նկատմամբ որեւէ ճնշում չկա, եւ դա բոլորդ գիտեք». Հրաչյա Հակոբյան
Ընդհակառակը, մարդիկ պահանջում են, որ ինչպես կարելի է թողնել, որ մամուլն ինչ ուզի խոսի...