News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Բոթսվանի իշխանությունները զրկել են արտոնագրից երկու պրոֆեսիոնալ որսորդների, որոնք սպանել են հատուկ պահպանվող փղին, հաղորդում է BBC News-ը:

Որսորդներ Լի Փոթերն ու Քեւին Շարփն ինքնակամ հանձնել են իշխանություններին իրենց արտոնագրերը:

Նշվում է, որ Բոթսվանում մայիսին սահմանվել էր փղերին կրակելու արգելք մարդկանց եւ կենդանիների միջեւ աճող կոնֆլիկտի հետեւանքով:

Այդուհանդերձ, այդ երկու որսորդների կողմից սպանված փիղը գտնվում էր հատուկ պահպանության ներքո, քանի որ մասնակցում էր հետազոտություններին:

Որսորդները տեղեկացել են, որ փիղն «առանձնահատուկ» է միայն սպանելուց հետո, երբ տեսել են կենդանու վզից կախված հատուկ վզկապը:

Ինչպես նշում է հեռուստաալիքը, ներկայումս Բոթսվանում կա շուրջ 130 000 փիղ: Կենդանիներին կրակելու արգելքը սահմանվել էր կենդանիների աճող ագրեսիայի հետեւանքով, որոնք երբեմն ներխուժում էին տեղաբնակների ֆերմաներ եւ սպանում նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ