News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 18
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարհական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Երեկ ծանոթներիցս մեկին հանդիպեցի, ով հարցրեց թե ինչու՞ ես չեմ աջակցում Փաշինյանի կառավարությանը: Ինչու՞ իմ գիտելիքները և փորձը չեմ ծառայեցնում պետական համակարգում:
Այսօր լավ տրամադրություն ունեմ և մեր իշխանության համար կբացատրեմ թե ինչու ես ու իմ նման շատերը նույնիսկ լսել չեն ցանկանում պետական աշխատանքի կամ պաշտոնի մասին:
Չնայած նրան, որ ես պետական համակարգից դուրս եմ եկել հեղափոխությունից մեկ տարի առաջ, բայց այսօր որևէ ցանկություն չունեմ պետական ապարատ վերադառնալու հետևյալ պատճառներով:
1. Իշխանությունը հայտարարել է, որ մինչև 2018թ պետական բոլոր պաշտոնյաները կոռումպացված և թալանչիներ են:
Այս թեզը երկու լուծում ունի, որից ոչ մեկը տեղի չի ունենում: Կամ ստեղծում են պայմաններ արդեն աշխատող մարդկանց նոր Հայաստանի պահանջներին բավարարելու համար կամ աշխատանքից ազատում են ողջ պետական համակարգը ու զրոյից կադրեր են հավաքում: Իշխանությունը ոչ մի բան չի անում, ուստի այս պայմաններում ծառայել պետական համակարգում նշանակում է ապրիօրի ընդունել որ կոռումպացված և թալանչի ես եղել:
2. Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ:
Ընդ որում դինամիկան հետևյալն է՝ որքան նորաթուխ իշխանավորը իր դիրքով ներքև է կանգնած Նիկոլ Փաշինյանից, այնքան ավելի ոչ կոմպետենտ է և ավելի կոպիտ է ինքնահաստատվում տարիքով ու կենսափորձով իրենից մի քանի անգամ մեծ մարդկանց նկատմամբ: Ինչի հետևանքով կենսափորձով կադրերը մեղմ ասած չեն տրամադրվում արդյունավետ աշխատանքի:
Առայժմ այսքանը, սրանք օգտակար խորհուրդներ են, որոնց մասին վարչապետին չեն զեկուցում, թե ինչքանով կօգտվեն իմ անշահախնդիր բարի խորհուրդից կերևա ապագայում: Եթե օգտվեն, էլի կտամ խորհուրդներ»,- գրել է նա:

 

Տպել
Ամենաշատ