News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 24
USD
478.73
EUR
530.62
RUB
7.73
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 22:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում և Շիրակի մարզի Լանջիկ գյուղում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Տպել
Ֆոտոռեպորտաժներ