News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե «անհրաժեշտ լինի» թուրքական իշխանությունները ԱՄՆ-ի համար կփակեն Ինջիրլիք եւ Քյուրեջիք ռամաբազաներին հասանելիությունը, հայտնում է Haberturk-ը:

Նրա խոսքով՝ Թուրքիան իրեն վերապահում է բազաները փակելու իրավունք: «Եթե դա անհրաժեշտ լինի անել, ապա մենք կփակենք թե՛ Ինջիրլիքը, թե՛ Քյուրեջիքը»,-  հայտարարել է թուրք առաջնորդը:

«Այս 2 բազաներին ԱՄՆ հասանելիության երկարացման վերաբերյալ վերջնական որոշումը Թուրքիայի իրավունքն է: Երբ նման ամնհրաժեշտություն ունենանք, մենք նրա համար բազաները կփակենք»,- ասել է Էրդողանը:

Պենտագոնը մեկնաբանել է ռազմաբազաները փակելու մասին Էրդողանի խոսքը

Պենտագոնը ջանքեր է գործադում Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու համար, ԱՄՆ-ի համար Ինջիրլիքի եւ Քյուրեջիքի ռազմաբազաները փակելու հնարավորության մասին նրա ղեկավարության հայտարարությունների ֆոնին երկուշաբթի «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:

«Մենք Թուրքիայում մեր ուժերի կարգավիճակը դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի մեր դաշնակից եւ ռազմավարական գործընկեր Թուրքիայի հետ աշխատելու եւ նրա պաշտպանվելուն օգնելու տասնամյակների մեր պարտավորությունների խորհրդանիշ... Նախարարությունը ջանքեր է գործադրում այդ հարաբերությունները պահպանելու համար՝ միաժամանակ Թուրքիային խրախուսելով Ս-400-ի հարցում, Սիրիայի եւ այլ ուղղություններով, որտեղ տարաձայնություններ կան, ավելի կառուցողական քաղաքականություն վարելու»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է Աֆղանստանում, Կոսովոյում եւ Իրաքում Թուրքիայի դերը:

Ինջիրլիք բազան ԱՄՆ ռազմական օդանավերն օգտագործել են Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների ժամանակ: Քյուրեջիքում է գտնվում ռադիոտեղորոշման կայանը, որին նույնպես ամերիկյան զինվորականները հասանելիություն ունեն:

Էրդողանի խիստ հայտարարությունների պատճառներից մեկը ԱՄՆ Սենատում XX դարասկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումն է: Թուրքիայի ԱԳՆ-ում այս որոշումը որակել են որպես քաղաքական բեմադրություն: Էրդողանն ինքը հայտարարել է, որ Անկարան նույն հաջողությամբ կարող է  քննարկել Ամերիկայում հնդկացիների զանգվածային զոհվելու փաստերը: Նա նաեւ հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ չի բարձրացվում Ֆրանսիայի պատասխանատվության հարցը Ալժիրում զանգվածային սպանությունների կամ Սենեգալում ստրկավաճառության համար:

Թուրքիան բազմիցս ԱՄՆ-ին սպառնացել է երկրի արեւելյան հատվածում տեղակայված Ինջիրլիք բազայի օգտագործման արգելքով: Օրինակ՝ 2016 թվականին Անկարան այս հայտարարությունները պատճառաբանում էր այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգների տարածքում է գտնվում քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ում Անկարայում համարում են հակակառավարական խռովության ոգեշնչողը: Նույն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Ինջիրլիքից զինվորականները մասնակցել են պետական հեղաշրջման փորձին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ