News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակների բարեփոխման պատճառով Ֆրանսիայի իշխանությունների եւ արհմիությունների միջեւ դիմակայությունում «Ծննդյան տոներին դադարի» հարցը պրոֆմիությունների ղեկավարներն բաժանել է: Այս պահին նվազագույնը 2 պրոֆմիություն կասկածի է ենթարկում տոնական օրերին գործադուլների անցկացումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք միայն դեկտեմբերի 17-ին ենք ցույցի կոչ անում: Չշարունակել 18-ին, 19-ին եւ այլն: Ես չեմ ցանկանում, որ Ծննդյան տոներին տրանսպորտն արգելափակվի,- կիրակի հայտարարել էր Աշխատանքի ֆրանսիական դեմոկրատական կոնֆեդերացիայի» գլխավոր քարտուղար Լորան Բերժեն: - Սխալ կլինի, եթե մարդիկ չկարողանան այդ օրն անցկացնել մտերիմների հետ: Անհրաժեշտ է փակուղուց դուրս գալ»:

Ավելի զուսպ դիրքորոշում ունի «Բանվորական ուժի» գլխավոր քարտուղար Իվ Վեկրիեն, որը RTL ռադիոյի եթերում հայտարարել է, որ ակցիաները շարունակելու մասին որոշում կընդունի միայն մասշտաբային ակցիայից հետո, որը նախատեսված է դեկտեմբերի 17-ին: «Տեսնենք, կառավարությունը մեզ կլսի՞, թե՞ ոչ»,- հավելել է նա: Համանման դիրքորոշում ունի նաեւ UNSA պրոֆմիությունը:

«Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի» նախագահ Ֆիլիպ Մարտինեզը կիրակի BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ տոներից առաջ գործադուլից հրաժարվելը հնարավոր է միայն այն դեպքում, եթե կառավարությունը «հրաժարվի իր նախագծից եւ լրջորեն քննարկի համակարգի բարելավման հնարավորությունները»: «Իսկ եթե ոչ, ապա գործադուլավորներն են որոշելու, թե ինչ են անելու հինգշաբթի կամ ուրբաթ»,- ասել է նա:

Բարեփոխման հակառակորդների մեծամասնության համար փորձաքար են դարձել Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպի հայտարարած տարիքային շեմը մինչեւ 64 տարեկան մեծացնելու ծրագրերը, որից սկսած նոր ամբողջական թոշակ է վճարվում (պաշտոնապես կարելի է թոշակավորվել 62 տարեկանում, բայց վճարումները պակաս կլինեն): Պրոֆմիությունները կտրականապես դեմ են այսպիսի քայլին, իսկ ավելի վճռական տրամադրվածները պահանջում են պահպանել նաեւ աշխատավորների առանձին կարգերի համար արտոնությունները կամ նույնիսկ բարձրացնել աշխատավարձերը՝ կենսաթոշակային հիմնադրամ հաշվանցումները մեծացնելու նպատակով:

Առայժմ ամեն ինչ մատնացույց է անում կոնֆլիկտի շարունակմանը. BFM-ի եթերում պետական գործողության եւ պետական ֆինանսների նախարար Ժերալդ Դարմանենը, ընդհանուր առմամբ խոսելով զանգվածային բողոքի եւ գործադուլի մասին, հայտարարել է, որ «պետությունը երբեք չի տրվի որեւէ մեկի շանտաժին»: Միաժամանակ, չնայած պրոֆմիությունների առաջնորդները հաստատում են, որ իրենց զանգահարել է անձամբ վարչապետ Էդուար Ֆիլիպը, չեն ասում այն մասին, որ իշխանությունները հետագա քայլերի քննարկման համար նոր հանդիպում են նշանակել:

Պրոֆեսիոնալ վարորդները եւ ավտոտրանսպորտի այլ աշխատակիցներ երկուշաբթիից պատրաստվում են Ֆրանսիայի ճանապարհներն արգելափակել ի նշան բողոքի բեռնատարների դիզվառելիքի գների բարձրացման, ինչպես նաեւ արտասահմանցի հեռագնա վարորդների կողմից մրցակցության դեմ: Ակցիաները տեղի են ունենալու կենսաթոշակային բարեփոխման դեմ տրանսպորտի աշխատակիցների համազգային գործադուլի ֆոնին եւ Ծննդյան տոներից ընդամենը մեկ շաբաթ առաջ:

Նույնպես կիրակի հրապարակված Le Mond-ի հարցազրույցում CGT-ում երկաթուղայինների բջջի ներկայացուցիչ Լորան Բրյունը կտրուկ հայտարարել է, որ «դադար չի լինի» ՝ առանց կառավարության կողմից առաջընթացի: Մինչեւ Ամանոր գործադուլը շարունակելուն են տրամադրված նաեւ երկաթուղայինների մեկ ուրիշ խոշոր միավորման՝ SUD-Rail-ի անդամների մեծամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ