News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում շարունակում է անվերահսկելի մնալ շների մարտերի իրականացման գործընթացը. Հաղորդում է Econews.am-ը: 

ՀՀ իրավական նորմերով շնամարտերի անցկացումն արգելվում է, սակայն, հաշվի առնելով վերահսկողության գրեթե հիմնովին բացակայությունը, իսկ որոշ դեպքերում վերահսկող մարմնի՝ ոստիկանության աշխատակիցների մասնակցությունը գործընթացին, իրավիճակն առավել հստակ է դառնում։  

EcoNews.am-ը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ եւ այլ մանրամասներ: 

Համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք տեսանյութ, որտեղ ոստիկանները եւս մասնակցում են շների փողոցային մարտերին՝ ոչ միայն չկանխագելելով տեղի ունեցող ապօրինությունը, այլեւ՝ նպաստելով դրան։ 

Տեսանյութը համացանց է բեռնվել 2019թ.-ի մարտ ամսին «ГАМПР ГАМПР» օգտատիրոջ կողմից։ Վերջինս շների մարտերից տեսանյութեր է բեռնում սկսած 2017թ.-ից: Վերլուծելով բաց համացանցային տվյալները՝ ակնհայտ է դառնում, որ վերջինս զբաղվում է նաեւ շների բուծմամբ ու վաճառքով: Թեեւ մեզ անհայտ են օգտատիրոջ անունն ու ազգանունը, այնուամենայնիվ վերջինս հավանաբար հանդիսանում է Այգաբաց գյուղի բնակիչ, որը գտնվում է ՀՀ Շիրակի մարզում: 

Շիրակի մարզը, մասնավորապես՝ Արթիկ համայնքը, հայտնի է որպես շների մարտերի կազմակերպման «կենտրոն»:

Ուշագրավ է նաեւ ստորեւ ցուցադրվող լուսանկարը, որտեղ տեսանյութի «հերոսի» հետ շնամարտերի «ականավոր կազմակերպիչ», պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանն է: Հաջորդ լուսանկարից պարզ է դառնում, որ կառուցվել է շնամարտերի անցկացման «ռինգ», որտեղ շները կռվում են /2019թ., մարտ ամիս/:

Մուշեղ Միրիջանյանը, իհարկե, իր կողմից կազմակերպվող միջոցառումներն այլ կերպ է անվանում, ասել է թե՝ «թեստավորում», սակայն ինչպես ցուցադրում է տեսանյութը եւ այլ բազմաթիվ ապացույցներ՝ դա ոչ այլ ինչ է, քան հասարակ շնամարտ:

Մուշեղ Միրիջանյանը Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչն է, ով նաեւ համատեղությամբ ղեկավարում է համալսարանական Թիվ 1 հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը, 2015թ.-ից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահն է, 2016թ.-ից նաեւ ՌԴ Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ է համարվում: Այս ամենի հետ մեկտեղ վերջինիս կիրքը շուն կռվացնելն է՝ «թեստավորելը»:

Մուշեղ Միրիջանյանի որդին դարձյալ մասնագիտությամբ բժիշկ Գագիկ Միրիջանյանն է: Վերջինս պետական ապարատում տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ սկսած փոխնախարարից մինչեւ մարզպետ. հեղափոխությունից հետո ԲՀԿ քվոտայով Գագիկ Միրիջանյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ, ապա՝ ԵՊԲՀ-ի ռեկտորի խորհրդական:

Ընդգծենք, որ շնամարտերի անցկացումը ՀՀ տարածքում արգելված է միաժամանակ երկու իրավական նորմով։ ՀՀ քրեական օրենսգրքի հոդված 258.2 /Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը/ հստակ սահմանում է. «1․ Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը եւ իրականացնելը, ինչպես նաեւ կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը եւ այլ դաժան վերաբերմունքը՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) առանձին դաժանությամբ,

3) մանկահասակի ներկայությամբ,

4) երկու կամ ավելի կենդանիների նկատմամբ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով»:

Միեւնույն ժամանակ «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքը սահմանում է․ «Հոդված 35. Կենդանիների բարեկեցությունը պահպանելու գործում անձանց պարտականությունները եւ սահմանափակումները ․․․

2. Արգելվում է` ․․․

3) կռիվների կամ ներկայացումների համար կենդանիների օգտագործումը, որի արդյունքում կենդանին կարող է տանջվել, սպանվել կամ ստանալ կենսագործունեությանը սպառնացող վնասվածք.

4) կենդանիներին միմյանց նկատմամբ սադրելը»։

Փաստացի՝ պնդումները, որ շնամարտերը կամ այսպես կոչված «թեստավորումը» իրականացվում է ՀՀ իրավապահ մարմինների «հովանու ներքո», ապացուցվում են: «Թեստավորում» երեւույթը, որն անդադար շահարկվում է դրա մասնակիցների կողմից, ոչ այլ ինչ է, քան հասարակ շնամարտ, ինչպես նաեւ՝ կենդանիների բուծման, առք ու վաճառքի շատ եկամտաբեր բիզնես, որն ինչ-որ «մութ» սխեմայով տարածվում է նաեւ երկրից դուրս, իսկ ՀՀ պետական մարմինները գաղափար չունեն տեղի ունեցողի մասին կամ պարզապես աչք են փակում ամենի վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 28-ամյա Արմենին հայտնաբերել են Սևանում ու կալանավորել
Ապրիլի 18-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ծառայություն իրականացնելիս…
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Ամենաշատ