News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել սահմանափակել ինտերնետ հասանելիությունը երկրի հյուսիսային եւ հյուսիսարեւելյան մի շարք շրջանների բնակիչների համար՝ երկուշաբթի գիշեր քաղաքացիության մասին օրենքի նոր վարկածի հետ կապված տեղի ունեցած զանգվածային անկարգությունների պատճառով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։

Այդ տեղեկության համաձայն՝ սահմանափակումները վերաբերել են Ուտար Փրադեշ, Աիեւմտյան Բենգալիա, Ասամ նահանգներին, ինչպես նաեւ Ազգային մակրաքաղաքային Դելի օկրուգին, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են զանգվածային բողոքները, որոնք նախօրեի գիշերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, այդ անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 60 մարդ, այդ թվում իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Անցած օրը կալանավորվել է 100 ուսանող, նրանց մեծ մասը ազատ է արձակվել։

Քաղաքացիության մասին օրենքի սկանդալային փոփոխությունները, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են հնդկական քաղաքացիության պարզեցված տրամադրում հարեւան Հարավային Ասիայի երկրների (Աֆղանստան, Պակիստան եւ Բանգլադեշ) ոչ մուսուլմանների համար, եթե նրանք հայրենիքում ճնշումների են ենթարկվել։

Օրենքը առաջ է բերել հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ փոփոխությունները խախտում են սահմանադրությունը, քանի որ ճնշում են պաշտոնապես աշխարհիկ երկրի քաղաքացիների մի մասին կրոնական հատկանիշով։ Դժգոհություն են հայտնել նաեւ  երկրի հյուսիսարեւելյան նահանգների բնակիչները, որոնք վախենում են, որ այժմ իրենց շրջաններ լեգալ կարող են գալ ու հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ։ Դա, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին։

Նյու Դելիում անկարգությունների էպիկենտրոնը դարձավ Ջամիա Միլիա Իսլամիա համալսարանը, որտեղ սովորում են գերազանցապես մուսուլման ուսանողներ։ Վերջին երեք օրերին այդ ուսումնական հաստատությունում տեղի են ունեցել ցույցեր, իսկ նախօրեի երեկոյան խաղաղ ցույցերը վերաճել են վանդալիզմի ակտերի եւ բախումների ոստիկանության հետ։ Իրավապահները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ռետինե մահակներ եւ արցունքաբեր գազ։

Դրան հաջորդել են Մումբայի, Պունայի եւ այլ քաղաքների ուսանողների՝ բողոքի նոր ակցիաներ անցկացնելու հայտարարությունները։ Համալսարանական դասախոսների ասոցիացիան դատապարտել է բռնությունը եւ կոչ արել ուսանողներին խաղաղ երկխոսել իշխանությունների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ