News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանն առայժմ չի հաստատում ամերիկյան կողմի հայտարարությունը, թե  առեւտրային համաձայնագրի առաջին մասի ստորագրումը տեղի կունենա արդեն հաջորդ ամիս, ամբողջ տեղեկատվությունը կհրապարակվի ժամանակին, երկուշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Անցած ուրբաթ Չինաստանը եւ ԱՄՆ-ը հայտարարեցին, որ համաձայնեցրել են առեւտրային համաձայնագրի առաջին մասի տեքստը։ Դրա շրջանակում կողմերը պայմանավորվել են նոր տուրքեր չմտցնել միմյանց նկատմամբ, որոնք պետք է ուժի մեջ մտնեին դեկտեմբերի 15-ին։ Կիրակի օրը ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերն ասել էր, որ առեւտրային գործարքի առաջին փուլի ստորագրումը տեղի կունենա 2020 թվականի հունվարի սկզբին։ «Ներկայում Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է ավարտեն պարտադիր իրավաբանական ընթացակարգերը, դրանից հետո մենք կորոշենք ճիշտ տեղն ու ամսաթիվը համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար»,- ասել էր դիվանագետը, երբ նրան խնդրել էին հաստատել, թե իսկապես կողմերը պատրաստ կլինեն ստորագրել համաձայնագիրը հաջորդ տարվա հունվարի սկզբին։

Նա ավելացրել է, որ երկու երկրների աշխատանքային խմբերը շարունակում են խորհրդակցությունները, համապատասխան տեղեկությունը կհրապարակվի ժամանակին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ