News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման վերաբերյալ աշխատաժողով։

Աշխատաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում, որի ընթացքում ոլորտի իրավասու պետական մարմինները եւ միջազգային ու հասարակական կազմակերպությունները ներկայացրել են իրենց փորձը։

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը ներկայացրել է Պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքն ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների ապահովման ոլորտում։

«Հատուկ հաստատություններում պետության պոզիտիվ պարտականությունից է բխում հաշվի առնել ազատությունից զրկված փախստականների, ապաստան հայցողների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կրոնական, ազգային պատկանելության եւ այլ հիմքերով պայմանավորված առանձնահատկություններ։ Օրինակ՝ այս համատեքստում պետությունը պետք է ապահովի նրանց հատուկ սնունդ ստանալու, կրոնական գրականությունից օգտվելու, իրենց հաստականալի լեզվով վերաբերելի տեղեկություն ստանալու եւ այլ իրավունքները»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատակազմի՝ ազատությունից զրկման վայրերի մշտադիտարկման մեթոդաբանությունը։

Միջոցառման ընթացքում Եվրոպայի խորհրդի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փորձագետները ներկայացրել են ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման մշտադիտարկման մեթոդաբանության, խնդիրների արձանագրման եւ դրանց լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ միջազգային փորձը, խոցելի խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։

Տպել
Ամենաշատ