News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի ուժեղացված հսկողությունը Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ միշտ էլ եղել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ավիացիոն փորձագետ Դմիտրի Ադբաշյանը։

Դմիտրի Ադբաշյանի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովը վերջին տարիներին հայաստանյան Ավիացիային ուշադիր չի եղել։

«Երբ աշխատում էի «Armavia»-ում, մենք Եվրոպայից հանձնաժողով էինք հրավիրել, որոնք եկան ու զարմացան, թե ինչպիսի կազմակերպված ավիացիա է։ Ինքնաթիռների վրա աշխատում են «սեւ արկղեր», եւ թռիչքային ամեն մի րոպեն, ժամը պետք է հսկողության տակ լինի ու ամեն թռիչքից հետո պետք է ուսումնասիրություններ եւ հետեւություններ արվի։ Եվ եթե ինչ-որ թերություններ կամ խախտումներ են արձանագրվում, պետք է ամեն միջոցները ձեռնարկվի՝ այն վերացնելու համար։ Գոյություն ունեն ինքնաթիռների ստուգման համար check in-ներ, այդ սարքով պետք է ինքնաթիռներն անպայման պահել հսկողության տակ։  Վատն այն է, որ այդ հսկողությունը, օրինակ՝ «Armavia»-ում, իրականացվում էր ոչ թե քաղավիացիայի վարչությունում, այլ տվյալ ընկերությունում»,- ասաց Ադբաշյանը։

Փորձագետը նշեց, որ վերահսկող մարմինը պետք է Քաղավիացիոն կոմիտեն լինի․ «Հիմա այդ գործը մեզ մոտ շատ վատ է դրսեւորված։ Փաստորեն, ինքնաթիռները թռիչք կատարում են հիմնականում առանց այդ «սեւ արկղերի» ստուգման։ Դա է պատճառը, որ մեզ մոտ այդ հարցը կարգավորված չէ»։

Դմիտրի Ադբաշյանի համոզմամբ՝ Հայաստանում գործող «Ավիացիայի մասին» օրենքի հետ մեկտեղ պետք է գործի նաեւ օդային օրենք․ «Ավիացիայի եւ պլանավորումը, եւ կատարումը, եւ վերահսկումը գտնվում է Քաղավիացիայի կոմիտեի հսկողության տակ։ Ճիշտ կլինի, որ ունենանք ստուգող մարմին, որը Քաղավիացիայի կոմիտեից, իշխանություններից անջատ կլինի։ Այս թերությունների չշտկման դեպքում հնարավոր է ոչ միայն այն, որ Հայաստանը կարող է հայտնվել սեւ ցուցակում, այլեւ կարող են արգելել  թռիչքներ իրականացնել՝ կախված տվյալ ընկերության լրջությունից»։

Հիշեցնենք, որ այդ խնդրի վերաբերյալ «Ազատություն» ռ/կ-ին պարզաբանում է տվել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեֆազյանը` նշելով, որ խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ Taron Avia, Atlantis European Airways եւ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա. փորձել են թույլտվություն ստանալ։ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել է ստուգումը, Atlantis European Airways -ն անցել է որոշակի խնդիրներով, իսկ Taron Avia-ն չի անցել, քանի որ լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ