News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Մենք միշտ հետաքրքրված ենք նոր ուղղություններով. մեր նպատակը չէ միայն երկու ուղղություն իրականացնել Երեւանի օդանավակայանից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց  Wizz Air ընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն:

Ավելի վաղ նա նշել էր, որ Wizz Air ավիաընկերությունը 2020 թվականի ապրիլից չվերթներ կիրականացնի Վիեննա եւ Վիլնյուս, տոմսերի գինը կսկսվի 24,99 եվրոյից:

«Մենք հստակ նախատեսում ենք ավելի շատ ուղղություններ ունենալ: Մտածում ենք, որ կունենանք առնվազն այն ուղղությունները, որոնք ներկայումս արդեն իրականացնում ենք: Դա նշանակում է հարյուրավոր նոր չվերթներ, բայց այս փուլում կոնկրետ ոչինչ ասել չեմ կարող: Կարող եմ  խոստանալ, որ դրա հետ կապված որոշում լինի, անմիջապես տեղյակ կպահենք»,-ասաց նա:

Անդրաս Ռադոյի խոսքով, իրենք Հայաստանում մրցակցելու են «Ավստրիական ավիաուղիների» հետ, քանի որ նրանք եւս չվերթ են իրականացնում դեպի Վիեննա: «Դա լավ է թե ուղեւորների համար, թե մեզ համար: Դրա արդյունքում դուք պետք է ձգտեք լինել ավելի լավը, ավելի բարձր որակով:

Մենք ֆիքսված գներ չունենք, մեր գները հիմնվում է պահանջարկի վրա: Օրինակ Ապրիլի 20-ի համար դեպի Վիեննա բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Թռիչքը ցերեկը ժամը 13-ին է: Վիլնյուս չվերթը 00.50-ին է: Ամենաբարձր գին հասկացություն մեզ մոտ չկա: Դա կախված է, թե քանի տոմս է գնվել: Մենք ալգորիթմ ունենք, որը վերահսկում է  գները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ