
Հայաստանը դեռեւս ԵՄ-ի հետ չի ստորագրել Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը, իսկ այդ հարցում մարտահրավերը կապված է ոչ թե Հայաստանի կամ ԵՄ-ի հետ, այլ բրեքսիթի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։
«Այդ համաձայնագրի առումով մենք բացեր ունենք մեր օրենսդրության մեջ, որոնք շտկելու ուղղությամբ աշխատում ենք: Այս հարցի լուծումից հետո մենք չենք ունենա այն սահմանափակումները, որոնց բախվել է Wizz Air-ը իր ուղղղություններն ընտրելիս»,-ասաց Ռեւազյանը: