News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ապագա օրենքը պաշտպանելու է «խոցելի խմբերին», ինչպիսին են ԶԼՄ-ները, հասարակությունը, ազգային փոքրամասնությունները, բայց ոչ քաղաքական գործիչներին, քանի որ նրանք «խոցելի խումբ» չեն։ Այս մասին խորհրդարանի Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության ատելության հրահրման գծով բարեփոխումների քննարկման աշխատանքային խմբի ստեղծման հարցը քննարկելիս դեկտեմբերի 16-ին ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանը։  

Նա նաեւ նշեց, որ ապագա օրենքը պետք է լուծի հասարակության կոնկրետ խմբերի խնդիրները, օրինակ՝ ապահովի կանանց պաշտպանվածությունն ատելության քարոզչությունից։

Նման հայտարարությունը առաջացրեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանի տարակուսանքը։

Զոհրաբյանը, մասնավորապես, ընդգծեց, որ աշխատանքային խումբը ստեղծվում է  կոնկրետ խնդրի լուծման համար, որը վերաբերում է հասարակության բոլոր շերտերին՝ առանց բացառության։ Նրան պաշտպանեցին Բաբաջանյանն ու Սամսոնյանը։

Արդյունքում թեժ բանավեճ ծավալվեց, որից հետո իշխող դաշինքի պատգամավորները ստիպված էին զիջել:

Այդուհանդերձ, հանձնաժողովը ատելության սերմանման վերաբերյալ Հայաստանի օրենսդրության բարեփոխման քննարկման համար աշխատանքային խումբ ստեղծելու հարցին դրական եզրակացություն տվեց: Ընդ որում՝ առանձին քվեարկությամբ աշխատանքային խմբի ղեկավար նշանակվեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ