News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 17․30-ի սահմաններում, Մեծամոր քաղաքի տարեց բնակչուհիներից մեկը ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և գողացել ննջասենյակի պահարանում դրված բանկային քարտն ու մեկ ամսվա թոշակը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայութհունից։

Բանկային քարտի հետ նաև ծածկագիրն է եղել։ Քարտը գողացած անձը անմիջապես գումար է կանխիկացրել։ Բնակարանային գողության փաստով տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում ստացած տեղեկությունների վերլուծությամբ փաստական տվյալներ են ձեռք բերել, որ թոշակառուի տան դուռը կրկնօրինակ բանալիով բացել և գողություն է արել Մեծամորի բնակիչ, 17-ամյա մի երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու խոստովանել կատարածը։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ