News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մի փոքր ավելի մտածված խոսեք, որովհետեւ դուք կոպտագույն սխալ թույլ տվեցիք, եւ դրանով իսկ ձեռնոց նետեցիք մի ամբողջ առողջապահական ոլորտի նախարարության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ի Երեւանի ավագանու նիստին ասաց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանին։

«Որ ասում եք՝ վտանգավոր թափոնները տարվում են Նուբարաշենի աղբավայր, ձեր այդ արտահայտությունն ուղղակիորեն անթույլատրելի է։ Կան կազմակերպություններ, որոնք հիվանդանոցներից՝ թե պետական, թե մասնավոր բոլոր բուժհաստատություններից կիլոգրամներով կշռում են այդ աղբը։ Պարոն քաղաքապետ, հերիք է էլի այդպես ցինիկ ծիծաղեք, խնդրում եմ ձեզ»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքապետն էլ իր հերթին անջատեց Վարդանյանի խոսափողը եւ նշեց, որ կանոկակարգի կոպտագույն խախտում է խոսել այլ թեմայից․

«Այսուհետ ելույթները պետք է լինեն թեմայի շուրջ։ Ձեր խոսքը չի կարող ժպիտ չառաջացնել, որովհետեւ վտանգավոր թափոնները դուք պատկերացնում եք միայն առողջապահությանը վերաբերող թափոններն են, ապա չարաչար սխալվում եք։ Նույն մարտկոցները, համակարգիչները վտանգավոր թափոններ են, դրա համար էլ ժպիտ է առաջանում, ուղղակի մեր ավագանու անդամները մեջքով են նստած ձեզ, նրանք էլ են ծիծաղում։ Կանոնակարգը խախտելը հարիր չէ 21-րդ դարի Երեւանի ավագանու անդամներին։ Եթե բացեր կան կանոնակարգում, եկեք բերենք քննարկենք՝ նոր կանոնակարգ ընդունենք»։

Տպել
Ամենաշատ