News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նախորդ նստի ժամանակ դատախազություն հաղորդում տվեցի հանցագործության մասին՝ պաշտոնական լիազորություններն անցնելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, դա վերաբերում էր քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի՝ քաղաքապետի  լիազորությունների կատարմանը, որի իրավունքը նա չուներ. «Քաղաքապետին փոխարինելու իրավունք ունի բացառապես մեկ անձ, դա քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն է:

Հրաչյա Սարգսյանը գնում է երկրից այն ժամանակ, երբ քաղաքապետ Հայկ Մարությանը անակնկալ կերպով չի վերադառնում Հայաստան: Հիմա ես մի բան եմ ասում, որը դատախազությունում քննության առարկա կարող է դառնալ: Մարությանն ունեցել է վերադարձի տոմս այնպես, որ ամսի 4-ին պետք է վերադառնար աշխատանքի: Աշխատանքի չի վերադարձել, ասել է, որ պետք է արձակուրդը երկարաձգել իսկ լիազորությունները դնել մեկի վրա: Իրենք դա իրականացրել են նոյեմբերի 4-ին եւ ամսաթիվը հետին թվով լրացրել են, գրել են հոկտեմբերի 17»,-ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ ինքը պահանջել եւ ստացել է այդ փաստաթուղթը, որտեղ դրված է Մարությանի ստորագրությունը. «Բայց երեւում է՝ ինձ թերագնահատել են: Ես ունեմ այդ փաստաթղթի բնօրինակը, առաջին կեղծված տարբերակը, որտեղ դուք տեսնում եք, որ Մարությանի ստորագրությունը դրված է թանաքային կնիքով: Թե ով է դրել այդ կնիքը, թող դատախազությունը պարզի: Մեկը նոյեմբերի 4-ին կեղծված թուղթն է, մյուսը՝ Մարությանի կողմից ստեղծված թուղթն է: Ես չգիտեմ, թե ով է Մարությանի կնիքը դրել այստեղ, թող իրավապահները պարզեն: Բայց այն, որ Մարությանը նոյեմբերին հետին թվով՝ հոկտեմբերի թվով, փաստաթուղթ է ստորագրել, դա ակնհայտ է:

Պաշտոնական կեղծիքի մասով պետք է ներգրավվի այն անձը, ով միջանկյալ դրել էր այդ թանաքային ստորագրությունը եւ Մարությանը, ով հետո վերադառնալուց հետո հասկանալով, որ կհարցնեն, թե ինչպե՞ս դու չես ստորագրել, եթե հոկտեմբերի 17-ով պետք է լիներ, փոխել են այսպիսի որոշում են ստացել: Սա պաշտոնական կեղծիք է»,-ասաց նա:

Խաժակյանը նաեւ հիշեցրեց, որ պաշտոնական կեղծիքի մեղադրանքով Արսեն Բաբայանը վերջերս 20 օրից ավելի պահվեց կալանավայրում:

«Այո, ես ունեմ ենթադրություն, թե ով է արել այդ կեղծիքը: Այն անձը, որ քիչ առաջ այստեղ մեզ օրենքից դասեր էր տալիս, քաղաքապետի խորհրդականը հենց այդ իրավական խորհուրդն է տվել: Թե ով է դրել ստորագրությունը թանաքային ստորագրությամբ, թող պարզեն իրավապահները, ես ենթադրություններ ունեմ, սակայն չեմ ուզում որեւէ մեկին հանիրավի մեղադրել: Թող իմ ձեռքի տակ եղած փաստաթուղթը ներկայացնեն էքսպերտիզայի, համոզվեն, որ նույն փաստաթուղթն է եւ հասկանան, որ այն,ինչ մեզ տրամադրվել է, կեղծված է»:

Հարցին, թե որն է իր կարծիքով եղել նման կեղծիքի գնալու պատճառը, Խաժակյանն ասաց. «Նախ երկրորդ անգամ փոխել են, որպեսզի Մարությանի ստորագրությունը երեւա եւ չասեն՝ այդ ինչպես եղավ, որ դու դեռ էստեղ էիր, բայց քո դրած ստորագրությունը չէ: Իսկ թե ինչու են որոշել չավելացնել լրացուցիչ արձակուրդ եւ նոր լիազորություններ, ես ենթադրում եմ, որ մամուլում եղավ հրապարակում, որ Մարությանը չի վերադարձել իր նախատեսած օրը, եւ իրենք փորձել են այս ճանապարհով սա քողարկել՝ տպավորություն ստեղծելով, որ մեկ միասնական կարգադրություն է եղել»:

Տպել
Ամենաշատ