News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պահանջել է փոխել պատշտոնատար անձանց աշխատանքի արդյունավետության գնահատման մոտեցումները՝ առաջարկելով առանց դատուդատաստանի բանտ նստեցնել «գալոչկա դնելու» համակարգի պատճառով։ Համապատասխան հայտարարությունը պետության ղեկավարն արել է երկուշաբթի, վարչական պատասխանատվության վերաբերյալ ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ խորհրդակցության ժամանակ։

«Ինչպես ինձ զեկուցում են, մինչեւ հիմա մեզ մոտ արմատախիլ չի արված «գալոչկա դնելու» համակարգը, այդ մեղքը գործում են գրեթե բոլորը՝ ոստիկանությունը, մաքսային մարմինները, հարկային տեսչությունը, հրշեջ ծառայությունը, սանկայանը եւ այլն,- Լուկաշենկոյին մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։- Բանն այնտեղ է հասնում, որ ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է օրական բերել իրավախախտումների մասին 3-5 արձանագրություն, եթե ոչ՝ կմնան առանց պարգեւավճարի։ Անթույլատրելի է, դրա համար պետք է բանտ նստեցնել առանց դատուդատաստանի»։ Նախագահի խոսքով՝ հակառակ դեպքում խնդիրը չի լուծվի։ Նա մատնանշել է այն, որ երբեմն  իրենք՝ աշխատակիցներն են ավելորդ նախանձախնդրություն ցուցաբերում՝ աչքի ընկնելու հույսով, նշելով, որ նախկինի պես միլիցիային ուղղղված բազմաթիվ հարցեր ունի։

Նախագահի կարծիքով՝ բոլորը պետք է հստակ հասկանան, որ աշխատանքի գլխավոր չափորոշիչը ոչ թե վերհանված իրավախախտումների թիվն ու գրված տուգանքներն են, այլ կանխարգելիչ ներգործությունը։ Լուկաշենկոն ընդգծել է, որ գործող Վարչական իրավախախտումների օրենսգիրքը օգտագործում  է ցանկացած կոնֆլիկտային իրավիճակի հանգուցալուծման գերազանցապես պատժիչ միջոցները, այդպես է ստացվել դեռեւս խորհրդային ժամանակներից։ «Բայց չէ՞ որ դա հասարակությունում ձեւավորում է կարծիք իշխանական մարմինների եւ առհասարակ իշխանության չափից ավելի կոշտության եւ անգամ դաժանության, հաճախ էլ՝ վարչական պատիժների կիրառման գործելակերպի ակնհայտ անարդարության մասին»,- նշել է նա։ Նախագահը հանձնարարել է մինչեւ 2020 թվականի հուլիս պատրաստել վարչական իրավախախտումների մասին օրենսդրության ծավալուն փոփոխություն՝ նրա ճշգրտման հետագա հնգամյա մորատորիումով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ