News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Պեկինը Վաշինգտոնին բողոք է հայտնել չինացի դիվանագետներին արտաքսելուց հետո, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

The New York Times պարբերականն ավելի վաղ, վկայակոչելով իր աղբյուրներին, նշել էր, որ ԱՄՆ-ն գաղտնի արտաքսել է երկու դիվանագետի, որոնք այս տարվա սեպտեմբերի վերջին փորձել են հայտնվել Վիրջինիա նահանգի Նորֆոլքի մերձակայքի ռազմաբազայում: Պարբերականը նշել էր, որ վերջին արտաքսումը եղել էր ավելի քան 30 տարի առաջ՝ 1987 թվականին:

«Ամերիկյան կողմի համապատասխան մեղադրանքները բացարձակ կեղծ են: Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում ուղղել սխալը, անվավեր ճանաչել որոշումը, ապահովել չինացի դիվանագետների օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, որ նախատեսված են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով»,- ճեպազրույցում ասել է Գեն Շուանը:

NY Times-ի տեղեկություններով՝ միջադեպից մի քանի շաբաթ հետո, կոնկրետ հոկտեմբերի 16-ին Պետքարտուղարությունը չինական դիվանագիտական առաքելության աշխատակիցներից պահանջել է ծանուցել տեղական իշխանությունների հետ ցանկացած կապի եւ շփումների մասին:

Դիվանագիտական սկանդալը ծագել է Վաշինգտոնի եւ Պեկինի հարաբերությունների համեմատական ջերմացման ֆոնին, որոնք անցյալ շաբաթվա վերջին համաձայնության էին եկել՝ կոչված 2 երկրների միջեւ առեւտրային պատերազմի դադարեցմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ