News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Եթե քաղավիացիայում աշխատավարձերը շատ ցածր է եւ լավ մասնագետները գնում մասնավորում են աշխատում, շատ դժվար է հսկողությունն այն մակարդակով ապահովել, որը պահանջվում է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը՝ անդրադառնալով նրան, որ Եվրահանձնաժողովը ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Նրա խոսքով, իրենք արդեն կոնկրետ քայլեր են սկսել ձեռնարկել, որ փոփոխություններ կատարվեն օրենսդրության մեջ, ինչը թույլ կտար բարձրացնել  աշխատավարձերը: «Դա չի լինելու բյուջեի հաշվին, այլ մենք պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար: Ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է: Ես անձամբ այս մեկ տարում խոսել եմ ավելի քան 80 երկրների քաղավիացիայի ղեկավարների հետ, եւ բոլորն ասել են՝ դուք պետք է դառնաք ինքնաֆինանսավորվող կառույց, որը գանձում է  գումարներ, օրինակ, ավիաընկերություն գրանցելուց: Հոլանդիայում եթե դու ուզում ես ավիաընկերություն գրանցես, վճարում ես 25 հազար եվրո, Հայաստանում դա անվճար է: Եթե դու օդաչու ես եւ ուզում ես քո լիցենզիան երկարաձգես, դա ՀՀ-ում անվճար է: Հենց մենք սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար, մենք կունենանք այն ֆինանսները, որ կարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը եւ ներգրավել նոր մասնագետներ, վերապատրաստենք բոլորին»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ