News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավելի քան 600 կիլոմետր երկարությամբ խցանումներ են գոյացել Փարիզի Իլ դը Ֆրանս շրջանի փողոցներում կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլների պատճառով, որը Ֆրանսիայում ընթանում է տասներկուերորդ օրը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով BFMTV հեռուստաալիքին։

Նշվում է, որ ժամը 8.46-ին խցանումները հասել են 630 կիլոմետրի։ Նման վիճակի պատճառը գործադուլն ու անձրեւն են։

Սկսած դեկտեմբերի 5-ից՝ Ֆրանսիայում տեղի է ունենում համազգային գործադուլ կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխման դեմ, ինչի հետեւանքով ֆրանսիացիների որոշ խմբեր, այդ թվում տրանսպորտի ոլորտի աշխատակիցները, կարող են զրկվել կենսաթոշակի անցնելու մի շարք արտոնություններից եւ հատուկ ռեժիմներից։ Դեկտեմբերի 11-ին վարչապետ Էդուար Ֆիլիպը ներկայացրեց բարեփոխման դրույթները՝ տեղեկացնելով, որ հաջորդ տարվա փետրվարին համապատասխան օրինագիծը կմտնի խորհրդարան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է աշխատել կենասաթոշակային բարեփոխման վրա եւ, գտնվելով Բրյուսելում, չի մեկնաբանել զանգվածային գործադուլի անցկացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ