News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 22
USD
479.33
EUR
531.82
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ավելի լավ էր, որ «Տարոն Ավիան» դիմեց Եվրոպա չվերթներ իրականացնելու համար եւ Եվրահանձնաժողովը որոշեց ավելի խիստ հսկողության տակ է վերցրել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը:

«Ավելի լավ էր, որ ԵՄ-ում նկատեցին խնդիրները, որ մենք կարողանանք այդ խնդիրները լուծել, հակառակ դեպքում կարող էր այսպես եւս 5-10 տարի շարունակվել, ինչը մեզ պետք չէ: Մենք բոլորս պետք է կարողանանք անվտանգ թռչել: Այս խնդիրը մեկուկես տարվա խնդիր չէ, չի առաջացել վերջերս, պարզապես մեր ավիաընկերությունները հիմա են դիմել Եվրոպական միություն՝ չվերթներ իրականացնելու, եւ վերջիններս հիմա են եկել ու աուդիտ անցկացրել»,-ասաց նա:

Ռեւազյանը նկատեց, որ իրենք կարողացել են հասնել նրան, որ ԵՄ-ն որոշել է Հայաստանում գործող որեւէ ավիաընկերություն չգցել սեւ ցուցակ:

Ռեւազյանը հերքեց տարածված լուրերը, թե իրենք «Տարոն Ավիան» փակել են, որ դաշտ ստեղծեն «Ryan Air»-ի համար: «Տարոն Ավիան» Հայաստանում վաղուցվանից չվերթներ չի իրականացրել, Աֆրիկայում է իրականացրել եւ Ryan Air-ը որեւէ ձեւով նրա համար մրցակից չի եղել: Բայց նաեւ պետք չի ասել, որ «Տարոն Ավիայի» մեղքով է, որ Եվրհանձնաժողովը նման որոշում է կայացրել: Մենք «Տարոն Ավիայի» հետ համատեղ որոշել ենք ավիաընկերությունը փակել, որպեսզի որեւէ ավիաընկերություն Հայաստանում չհայտնվի սեւ ցուցակում»:

Նա նաեւ հավելեց, որ ԵՄ-ի համար կարեւոր է, որ ՀՀ-ում ավիացիայի ոլորտում առաջընթաց տեսնեն, որն արդեն տեսել են, դրա համար էլ որոշել են որեւէ ավիաընկերություն սեւ ցուցակի մեջ չգցել:

«Համագործակցությունը ԵՄ-ի հետ շատ լավ է, իրենք մեզ շատ են աջակցել, խորհուրդներ տվել: Մամուլում մեկնաբանությունը մի քիչ սխալ ուղղությամբ է գնացել. միջազգային մամուլում գրված է, որ 115 ավիաընկերություն սեւ ցուցակում է հայտնվել, բայց Հայաստանի հանդեպ հսկողությունն ավելացել է, այստեղ շեշտն այդ 115-ի վրա չեն դրել, այլ հենց Հայաստանի: Եղել է մամուլի խնդիրը, ոչ թե մեր ու ԵՄ-ի հետ կապված խնդիրները»,-նշեց Ռեւազյանը:

«Մենք ԵՄ-ում շնորհանդես իրականացրինք, եւ այժմ գալու են՝ ստուգելու այն, ինչ ասել ենք, իրականությո՞ւն է, թե՞ ոչ: Մենք մեր բոլոր խնդիրներն ասել ենք, բայց միաժամանակ ներկայացրել ենք առաջարկվող լուծումներ եւ ժամկետներ: Այժմ պետք է այդ ժամկետներում տեղավորվենք եւ ցույց տանք պրոգրես: Հնարավոր է՝ ԵՄ-ից գնան ավիաընկերությունների մոտ: Մենք պետք է պատրաստ լինենք»,-ասաց Ռեւազյանը՝ ընդգծելով, որ խնդիրների առաջացման համար պատճառ են դառնում նաեւ քաղավիացիայում աշխատավարձերի ցածր մակարդակները՝ համեմատած մասնավոր ընկերությունների հետ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղերում մորթը կրճատվել է. շուկաներում խուսափում են առանց թղթի միս վերցնել. թանկացման սպասում կա
Եթե սպանդանոցի թուղթը չունենանք, մեզ անմիջապես 300 հազար տուգանելու են։ Երեք օր է՝ միս չենք վերցրել...
«Ժողովուրդ». Կառավարությունը կողքից է հետեւում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել
Ինչպես են արդարացնում 600 աշխատակցի կրճատումն ու դրա դիմաց գազի սակագնի պահպանումը...
Չկա սպանդանոցային մորթի անհրաժեշտության հանրային լայն ընկալում. ՀՅԴ
Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած...
Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին փոխվարչապետին է ներկայացրել ԱԶԲ կողմից հաստատած Երկրի գործընկերության 2019-2023 թթ. ռազմավարությունը եւ Գործառնությունների 2020-2022թթ ծրագիրը...
Սպանդանոցների ավելացմանը զուգահեռ գինն իջնելու է, շուկայի օրենքն է. Անուշ Հարությունյան
Ամենախիստ վերահսկողություն է իրականացվելու սպանդանոցների նկատմամբ...
«Մի սպրիչով ամբողջ գյուղի անասուններից արյուն են վերցնում». Մխչյանի բնակիչ
Թող բժիշկները գան, չնայած մարդիկ 30 հազար դրամով չեն աշխատում, բոլորն էլ թողել գնացել են…
Ֆոտոռեպորտաժներ