News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 20
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

2019 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Բելառուսի Հանրապետությունում։

Այցի շրջանակներում Բրեստ քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը, որի հիմնական նպատակը հանդիսացել է Բրեստ քաղաքում կազմակերպված միջազգային կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված նախաքննություն իրականացնող մարմինների կադրերի պատրաստմանը եւ հանցագործությունների կանխմանն ուղղված քրեադատավարական միջոցառումների վերաբերյալ արդի հարցերին։ Կլոր սեղան քննարկման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գործունեության ամենասկզբից, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի եւ Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի հարաբերությունները կրել են վստահելի եւ կառուցողական բնույթ, ինչը հաստատվում է Հայաստանի, Բելառուսի եւ Ռուսաստանի քննչական կոմիտեների միջազգային-իրավական արդյունավետ համագործակցությամբ:

«Այսօր կարելի է վստահորեն խոսել հանցավորության հակազդման ոլորտում մեր գերատեսչությունների միջեւ նպատակաուղղված եւ բազմակողմանի փոխգործակցության շարունակականության մասին: Այս կլոր սեղանի աշխատանքի ընթացքում նախատեսված են եւ քննարկման են ենթակա նախաքննության մարմինների աշխատակիցների մասնագիտական ուսուցման կազմակերպման եւ ապահովման արդիական հարցերը եւ քննչական պրոֆիլակտիկայի հարցերը՝ որպես քրեագիտական գործունեության հեռանկարային ուղղություն: Վստահ եմ, որ կարծիքների, տեղեկատվության, ինչպես նաեւ կուտակված փորձի փոխանակումը կնպաստի մինչդատական վարույթի արդյունավետության բարձրացմանը, իսկ համատեղ աշխատանքին վերաբերվող առաջարկություններն ու արդյունքները կլինեն օգտակար եւ նպատակաուղղված մեր երկրների քննչական կոմիտեների իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

Հասարակության սոցիալական բարեկեցությունը, որը հիմնվում է օրենքի եւ արդարության հաղթանակի վրա, ապահովվում է քննիչների պրոֆեսիոնալիզմով, որոնց ծառայողական պարտքի մանրակրկիտ կատարումից է կախված մարդու իրավական անվտանգության մակարդակը եւ կատարված հանցագործությունների համար պատժի անխուսափելիությունը: Այդ իսկ պատճառով կլոր սեղանի քննարկմանը ներկայացված թեմաները արդիական են եւ շատ կարեւոր»,- ընդգծեց ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Կլոր սեղան-քննարկմանը զեկույցներով հանդես են եկել ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Վարդանյանը եւ Կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ  Ռոբերտ Ադիլխանյանը, քննարկվել են իրավակիրառ պրակտիկայի մի շարք հարցեր։

Նշենք, որ կլոր սեղան-քննարկումը հրավիրվել է քննչական կոմիտեների նախագահների միջեւ նախկինում կնքված համաձայնագրերի շրջանակներում եւ ուղղված է միջգերատեսչական համագործակցության ամրապնդմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Այցի շրջանակներում երեք պետությունների քննչական կոմիտեների պատվիրակությունների անդամներն այցելել են Մինսկի մերձակա Բելովեժսկյան անտառ արգելոց եւ Բրեստի ամրոց հուշահամալիր, որտեղ կոմիտեների նախագահները ծաղկեպսակ են դրել անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում բազմամիլիոն զոհվածների:

Կլոր սեղան-քննարկման ավարտին երեք երկրների քննչական կոմիտեների նախագահները պատասխանել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել