News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դուք խոսում եք ատելության խոսքի բացառման մասին, բայց միեւնույն ժամանակ արդարացնում եք սեւ ու սպիտակը, ասֆալտին փռելը, իսկ ի՞նչ է նշանակում հանցագործներին ասֆալտին փռել, լիքը մարդիկ կան, որոնց մեղքը դեռ ապացուցված չէ, այդ մարդկանց կանխավարկածը խախտում եք ու հիմա ասում եք՝ ճիշտ է նրանց նկատմամբ ասել ասֆալտին փռել, թաթիկներ կտրել, միգուցե դա է՞լ արդարացնեք եւ ասեք՝ բռնության կոչ չեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության ատելության հրահրման գծով բարեփոխումների քննարկման աշխատանքային խմբի ստեղծման հարցը քննարկելիս ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին։

«Ես իսկապես չեմ հասկանում՝ դուք ինչ եք ուզում։ Տիկին Կարապետյան, մենք՝ քաղաքական գործիչներս, խոցելի չե՞նք։ Այսինքն՝ մեր դեմ կարող են ատելության խոսք գեներացնե՞լ»,- հարցրեց Սամսոնյանը Կարապետյանին։

Կարապետյանն էլ պատասխանեց, որ ինքը՝ որպես քաղաքական գործիչ, իրեն խոցելի չի համարում․ «Ոչ, ես ինձ խոցելի չեմ զգում։ Ինչո՞ւ եք կենտրոնացել սեւ ու սպիտակի վրա, այլ գույներ էլ կան։ Ատելության խոսքը մարդու խոցելի հատկանիշի վրա պետք է հիմնված լինի, որը մեր Սահմանադրության հակախտրականության հոդվածում ֆիքսված է։ Քաղաքական գործիչները խոցելի խումբ չեն։ Քաղաքականությունը խոցելի զբաղմունք չէ»։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի հասկանում՝ նախաձեռնության բուն նպատակը․ «Ինչո՞ւ չեն կարող լինել քաղաքական գործիչները, եթե մենք փորձում ենք ատելության խոսքը կարգավորել։ 2 տարի առաջ Եվրոպական պառլամենտում մի կին՝ բավականին հեռանկարային քաղաքական գործիչ էր, հրաժարվեց իր մանդատից, քանի որ տեւական ժամանակ սոցիալական ցանցերում դարձել էր ատելության կոչերի թիրախ։ Հիմա եթե աշխատանքային խմբի նպատակը խոցելի խմբերին է վերաբերելու, ապա ԲՀԿ-ն պետք է քննարկի, թե ինչպես է քվեարկելու այս նախաձեռնությանը։ Մենք մտածում էինք, թե այստեղ նպատակը ատելության խոսքի կարգավորումն է օրենսդրորեն, որը վերաբերելու է բոլորին, ով կհայտնվի դրա թիրախում»։

Տպել
Ամենաշատ