News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաշինգտոնի Սուրբ Գրքի թանգարանի պատվիրակությանը՝ գլխավորությամբ թանգարանի ցուցահանդեսների գլխավոր համակարգող Ջեֆրի Քլոհայի: Սա պատվիրակության երկրորդ այցն էր Սուրբ Էջմիածին: Թանգարանը 2021 թվականին ծրագրում է կազմակերպել ցուցահանդես «Աստծո շունչը» խորագրի ներքո` նվիրված հայկական Աստվածաշնչին եւ հայոց եկեղեցական արվեստին:

Զրույցի ընթացքում հյուրերը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքների ընթացքի եւ անհրաժեշտ ցուցանմուշների շուրջ ձեռք բերվող պայմանավորվածությունների վերաբերյալ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Սուրբ Գրքի թանգարանի նախաձեռնությունը, իր գնահատանքը հայտնեց կատարված նախապատրաստական աշխատանքների կապակցությամբ: Նորին Սրբությունը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատրաստակամությունը` զորակցելու նախագծի իրականացմանը եւ Սուրբ Էջմիածնում պահվող որոշ ձեռագիր ու տպագիր Աստվածաշնչերի եւ թանգարանային սրբազան արժեքների տրամադրմամբ հարստացնելու ցուցահանդեսը:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի բաժնի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեկտեմբերի 2-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Տոնի նախորդ օրը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 17։30 երեկոյան ժամերոգության ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ…
Կաթողիկոսը բարեմաղթեց, որ Հայորդաց տան սաները զորանան և իրենց ներդրումը բերեն բարօր ու հզոր Հայրենիքի կերտման գործում
Արտադպրոցական կրթության այս կենտրոններում տարբեր տարիքի երեխաները հնարավորություն են ստանում…
Այսօր Հայ եկեղեցին տոնում է Ս. Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրը
Ս. Նիկողայոս Հայրապետը ծնվել է Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիայի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ...
Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է որ ես պատմության մեջ կլինեմ հերթական հողատուն. Փաշինյան
Երբ որ մեր պատմիչին կարդում ես, որը գրել է  կոնկրետ տեսակետից, գնահատականներն…
Կրոնական հաստատությունների նկատմամբ որևէ տեսակի ոտնձգություն դատապարտելի է. Տեր Համբարձում քահանա Դանիելյան
Կրոնական այլատյացությունն ու անհանդուրժողությունը մերժելի են, և երբևէ տեղ չեն գտել մեր հասարակության մեջ…
Գարեգին Բ-ն հանդիպել է Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներն ավարտած եկեղեցականների հետ
Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց հոգևորականներին ազգին, հայրենիքին ու Եկեղեցուն մատուցած իրենց նվիրյալ ու անսակարկ ծառայության համար...
Ամենաշատ