News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հավանության է արժանացել «Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի նոր շենքի կառուցման ծրագրի պայմանագիրը՝ 1,65 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։ Համապատասխան որոշումը դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երեւանի ավագանու արտահերթ նիստում։

Ծրագրով նախատեսվում է կառուցել ժամանակակից շենք, որը հագեցած կլինի նորարարական տեխնոլոգիաներով։ Այնտեղ կներկայացվեն նոր ցուցասրահներ՝ անիմացիոն նմուշներով, իսկ այցելուները կկարողանան վիրտուալ հետեւել Երեւանի պատմության տարբեր ժամանակաշրջաններին։ Նոր շենքի տարածքում կկառուցվեն նաեւ գիտական լաբորատորիաներ։ Նախագիծը Երեւանի քաղաքապետարանի եւ «Ջոն եւ Սոսի Բալյան հիմնադրամի» միջեւ համագործակցության արդյունքն է։ 1,3 մլն դոլար կծախսվի շինարարական աշխատանքների վրա, իսկ շինարարությունը կիրականացվի 3000 քառակուսի մետր տարածքում։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ամերիկացի մեկենաս, ծագումով հայ Ջոն Բալյանի միջեւ պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 3-ին։

 Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նկատել է, որ հարցը տեղ է գտել նիստի օրակարգում այն դեպքում, երբ Գագիկ Խաչատրյանի (ֆինանսների նախկին նախարար եւ ՊԵԿ նախագահ) ընտանիքին Տերյան 5 հասցեում շինության լրացուցիչ հարկեր կառուցելու թույլտվությունը տրվել է մայրաքաղաքի ներկայացուցչական մարմնի շրջանցմամբ։

Նշենք, որ ԶԼՄ-ների տվյալներով՝ Գագիկ Խաչատրյանը թույլտվության դիմաց պարտավորվել է կառուցել աղբահավաքների տեղ՝ 1,5 մլն դոլար արժողությամբ, Շիրակի 88/1 հասցեում։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալված է։ Նա մեղադրվում է պետական գործունեության ընթացքում պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահման եւ գույքի յուրացման մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ