News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեմ կարծում, թե Հայաստանի կառավարության կողմից հավանության արժանացած օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը սեռական, ցեղական, մաշկի գույնի, ինչպես նաեւ խտրականության այլ ձեւերի հատկանիշներով, ուղղված է որեւէ մեկի, եւ մասնավորապես ԶԼՄ-ների դեմ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նրա կարծիքով՝ իշխանությունները ընդամենը փորձում են շտկել իրավիճակը, որը ստեղծվել է Հայաստանում վերջին տարում։ «Մենք գիտենք, որ ատելության կոչերը Հայաստանում էապես ուժեղացել են, եւ դրանք առաջ են եկել տարբեր քաղաքական գործընթացներում։ Դրանում մեղավոր են նաեւ պաշտոնատար անձինք։ Այդ գործընթացը ակտիվորեն ընթանում է նաեւ սոցիալական մեդիայում, իսկ այդտեղից էլ նետվում է այլ ոլորտներ՝ հեռուստատեսություն, թերթեր, էլեկտրոնային լրատվական կայքեր եւ այլն։ Այս իմաստով կառավարությունը կարծում է, որ ստեղծված իրավիճակը պետք է ինչ-որ կերպ կարգավորել»,- պարզաբանել է Սամոսոնյանը՝ նշելով, որ իշխանությունների առաջարկած օրենսդրական նախաձեռնությունը իդեալական չէ եւ որոշակի հարցեր է առաջացնում։

ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ ատելության քարոզչության եւ խոսքի ազատության միջեւ սահմանը հաճախ բավական լղոզված է, եւ այդ պատճառով անհրաժեշտ է գործել առավելագույնս զգույշ։ «Օրինակ, երբ պաշտոնական պետական անձինք հայտարարում են, որ «մարդկանց ասֆալտին կփռեն» կամ «ձեռքերը կկտրեն», կամ կայրեն այս կամ այն մեկին կամ անձանց խմբին, ապա կարելի՞ է արդյոք դա համարել բռնության քարոզչություն։ Կարո՞ղ ենք արդյոք մենք համարել դա բռնության կոչ, թե՞ դա պարզապես խոսքի ազատություն է՝ փոխաբերական իմաստով եւ տերմինաբանությամբ։ Հիմա, այս բոլոր հարցերը պետք է քննարկել խորհրդարանում եկող տարի։ Եվ մենք պետք է դեռ հասկանանք՝ կլուծե՞նք այս խնդիրը, թե՞ ընդհակառակը, նոր խնդիրներ կստեղծենք»,- խոստովանել է պատգամավորը։

Նա կարծում է, որ խորհրդարանում Հայաստանում ատելության հրահրման մասով օրենսդրության բարեփոխման քննարկման համար աշխատանքային խմբի ստեղծումը կառավաչության սկսած գործընթացի շարունակությունն է, քանի որ դեռ հարկավոր է որոշել, թե ինչ են ատելության եւ բռնության կոչը։ «Այդ պատճառով մեր գործընկերներն առաջարկել են մեզ նստել ու ավելի լուրջ քննարկումներ անցկացնել, բայց ես դրան խիստ թերահավատորեն եմ մոտենում, քանի որ անգամ միջազգային պրակտիկան չի կարող հստակ բնորոշում տալ, թե ինչ է ատելության քարոզը եւ ինչպես ձեւակերպել այն, եւ ինչ պետք է նախատեսվի ատելության տարածման համար»,- ասաց Սամսոնյանը՝ նշելով, որ գործող իշխանությունը սկզբի համար պետք է ավելի ուշադիր վերաբերվի սեփական հայտարարություններին, քանի որ դրանք հաճախ բավական անմիանշանակ են ընդունվում հասարակության եւ խորհրդարանական ընդդիմության կողմից։

Նշենք, որ Հայաստանում առաջարկվում է քրեականացնել բռնության կոչերը սեռի, ցեղի, մաշկի գույնի, ինչպես նաեւ ցանկացած այլ խտրականության հատկանիշով։ Լրացումների համապատասխան նախագիծը Քրեական եւ Քրեակատարողական օրենսգրքերում մտցնելու համար հավանության է առաջացել կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում։ Իրավախախտման համար կսահմանվի տուգանք 50-150 հազար դրամի չափով կամ ազատազրկում երկու ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով։ Եթե նման խախտումը կատարի հանցավոր խումբը, ապա դրա համար նախատեսվում է պատիժ 150-300 հազար դրամ տուգանքի ձեւով կամ ազատազրկում մինչեւ երեք տարի ժամկետով։ Շատ ընդդիմադիրներ անհանգստանում են, որ իրականում իշխանությունը նախաձեռնում է խոսքի ազատության սահմանափակում քաղաքական մոտիվներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ