News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Եթե աշխատանքային խումբը բարով-խրով ստեղծենք,  ապա զեկույցների մեջ կներկայացնենք համաշխարհային փորձը, միջազգային փաստաթղթերի բովանդակությունը, որտեղ ամրագրված է, որ ինչ-որ մի հատկանիշի հիմքով է սահմանվում ատելության խոսքից պաշտպանությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:

Նշենք, որ հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:

«Այսինքն կարեւոր չէ նա քաղաքական գործիչ է, թե լրագրող, եթե իր քաղաքական հայացքների համար ենթարկվի ատելության խոսքի, դատավորը կարողանա տեսնել, որ իսկապես սպառնալիք էր այդ մարդու նկատմամբ եւ հնարավոր է, որ գործողություն կատարվի, այդ պատճառահետեւանքայինն կապը կարողանա ցույց տալ, ապա այո, դատավորը կկայացնի համապատասխան որոշում:

Օրինակ, եթե մեկը թիրախավորվում է աղքատության համար, որոշակի սոցիալական խմբի ծագման համար, երեւի հետ կհամաձայնեք, որ այդ մարդը ավելի մեծ պաշտպանության պետք է արժանանա, քան որեւէ նախկին օլիգարխ տասնամյակներ շարունակ հանրության կեղեքելու արդյունքում նմանատիպ վերաբերմունքի արժանանալու դեպքում՝: Օլիգարխը եւս պաշտպանության արժանի է, բայց այնուամենայնիվ պետք է մեզ հարց տանք, թե ում ենք պաշտպանում, արդյոք այդ մարդը պաշտպանության կարիք ունի, թե չունի»,-ասաց Կարապետյանը:

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ նկատեց, որ պետք է պաշտպանել բոլորին, ով ունի պաշտպանության կարիքը:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հիշեցրեց, որ 2017-ի ընտրություններից առաջ Նաիրա Զոհրաբյանին ծաղկեպսակ էին ուղարկել:

Ինքը Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով այդ միջադեպին՝ ասաց. «Դա առնչվում էր իմ քաղաքական գործունեությանը: Այո, իմ մայրն իջավ մուտքի մոտ, տեսավ ծաղկեպսակ, վրան գրված՝ Նաիրա Զոհրաբյան, եւ նա ուշագնաց եղավ: Դրանից հետո նա լուրջ հիվանդություն ձեռք բերեց: Հիմա դա, տիկին Կարապետյան, վերաբերում էր իմ քաղաքական գործունեությանը՝, թե  նրան, որ մազերս սեւ է, աչքերս էլ շեղ է: Ես վստահ կարող եմ ասել, որ դա վերաբերում էր իմ քաղաքական գործունեությանը»:

Մարիա Կարապետյանը նկատեց, որ շատ լավ է, որ հիմա տեղերով փոխվել են եւ ընդդիմությունը պահանջում է ավելի խիստ լինի օրենքը. «Եթե առաջարկում եք, որ շատ ավելի խիստ լինի օրենքը, մենք դա կքննարկենք, ավելի խիստ օրենք կընդունենք, որ բոլորը պաշտպանված լինեն: Սակայն փաստ է, որ ատելության խոսքը կարգավորման ենթարկվում է որոշակի հատկանիշների հիման վրա՝ էթնիկ, կրոնական, ազգային թշնամանք հարուցելու հենքի վրա»:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ