News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերջերս ի՞նչ ասաց Աննա Հակոբյանը, ընդամենը մի անշառ առաջարկ, որ եկեք տոլամներից ու բլինչիկներից ազատվենք, գնանք Նոր տարին վայելենք. ի՞նչ արեցին իր հետ հայտնի ուղղորդված ուժերը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության ատելության հրահրման գծով բարեփոխումների քննարկման աշխատանքային խմբի ստեղծման հարցը քննարկելիս ասաց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրա խոսքով՝ Աննա Հակոբյանի բերած օրինակը վկայությունն է այն բանի, որ շերտավորում են պաշտպանվելու իրավունքը, պաշտպանելով միայն խոցելի խմբերին, մյուս խմբերին թողնում են քինքնակարգավորման դաշտ։

«Ինչ բառապաշարով, ատելության ի՞նչ չափաբաժնով այս մարդուն սկսեցին պատասխանել եւ վարկաբեկել։ Հիմա Աննա Հակոբյանն ինչպե՞ս պետք է պաշտպանվի, ինքը խոցելի խումբ չէ միանշանակ եւ այնտեղ տեղավորենք, որպես խոցելի կին, ես կարծում եմ առնվազն չի ստացվի։ Ես կարծում եմ մեր նախաձեռնությունը պետք է լինի ընդգրկուն, չպետք է հնարավորություն տանք ինքնապաշտպանվելու կամ պաշտպանվելու կոնկրետ խմբերի։ Սա պետք է տարածվի բոլորի վրա, եթե չի տարածվելու, մենք անպտուղ գործունեությամբ ենք զբաղվում, որովհետեւ այսպես, թե այնպես կանանց իրավունքները պաշտպանված են։ Մեր երկրում չկա այնպիսի իրավիճակ, որ մեկին թիրախավորում են կոնկրետ իր կին լինոելու համար կամ թիրախավորում են, որովհետեւ ինքը հաշմանդամ է կյամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է։ Այդպիսի շատ քիչ դեպքեր կան եւ արդեն դատապարտվում են եւ օրենքով պաշտպանված են», ասաց Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով՝ ատելության խոսքից պետք է պաշտպանել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու. «Սկսած շարքային քաղաքացուծ վերջացրած ամենաբարձրաստիճան պաշտոնյա ընդհուպ վարչապետ, նախագահ եւ իրենց ընտանիքները»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իր համար եւս ընդունելի չէ թիրախավորելը կոնկրետ սոցիալական խմբերին։

«Եթե խնդիրը միայն թիրախավորված խմբերին է վերաբերելու եւ չի պաշտպանելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անկախ նրանից նա՝ ՀՀ նախագահ է, վարչապետ, նախարար, պատգամավոր, թե շարքային քաղաքացի է, բնականաբար ես ինքս նման նախաձեռնությունը չեմ պաշտպանելու, որովհետեւ ես այստեղ տեսնում եմ կոնկրետ թիրախ, կոնկրոտ խնդիր։ Երբ շարքային քաղաքացին մի բան ասում է դա ավելի քիչ է արժանանում ատելության գրոհին, քան երբ ասում է վարչապետը, առաջին տիկինը կամ պատգամավոր։ Օրենքը չպետք է ընտրովի լինի։ Ես ինձ չեմ համարում սոցիալապես թիրախավորված խմբի ներկայացուցիչ, ես ինձ համարում եմ ՀՀ քաղաքացի եւ ուզում եմ պաշտպանված լինել ատելության խոսքից եւ դրա իրավունքը ես ունեմ», ասաց Զոհրաբյանը։

Տպել
Ամենաշատ