News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անգլիայում մարքեթինգային գործակալություններից մեկն իր աշխատակիցներին առաջարկել է անցում կատարել աշխատանքային ճկուն գրաֆիկի՝ հաշվի առնելով այն օրերը, որոնք հատկացվում են խումհարին: Այսպիսով, գործատուն ծրագրում է համագործակցության ներգրավել երիտասարդներին, հայտնում է BBC-ն:

19-ամյա փիառ-մենեջեր Էլլիի խոսքով՝ իր գործատուն առաջարկում է աշխատանքային ճկուն գրաֆիկ եւ վճարվող արձակուրդի անսահմանափակ թվով օրեր: Դրանից բացի, աղջկան առաջարկել են վերցնել, այսպես կոչված, «խումհարի օրեր» եւ այդ օրերին աշխատել տանից:

«Այս կերպ աշխատակիցները ստիպված չեն լինի խաբել իրենց ղեկավարությանը: Շատ ընկերություններում ազատ օրեր են հատկացվում նաեւ երեխաներ ունեցող աշխատակիցներին, բայց միշտ չէ, որ ազատ օրեր կան երեխաներ չունեցողների համար»,- ասել է Էլլին:

Մարքեթինգային գործակալությունը, որտեղ աղջիկն աշխատում է, Անգլիայի հյուսիս-արեւմուտքում է՝ Բոլթոն քաղաքում: Ընկերության հիմնադիր Քլեր Քրեմփթոնն այսպիսով ուզում է ներգրավել երիտասարդների եւ տաղանդավոր աշխատակիցների: «Մենք ցանկանում էինք ինչ-որ բան առաջակել երիտասարդ միլենիալներին, որոնք հաճախ են աշխատանքային օրերին բարերում խնջույքների մասնակցում: Իմ աշխատակիցները կարող են նախօրոք ամրագրել «խումհարի օրեր», եթե գիտեն, որ պատրաստվում են զբոսնել: Այդպիսի դեպքերում նրանք աշխատում են տանից՝ իրենց պիժամաները չփոխած»,- ասել է Քրոմփթոնը:

Նա համոզված է, որ այսպիսի հնարավորությունը խթանում է ընկերությունում վստահելի հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ աշխատակիցներին մոտիվացնում է այցելելու կորպորատիվ միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ