News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կոլումբիական համալսարանի գիտնականները բացահայտել են բարձր շիթային հոսանքների եւ մահաբեր ջերմային ալիքների միջեւ կապը, որոնք միաժամանակ առաջանում են Երկրի տարբեր տարածաշրջաններում, հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Science Alert-ին։

Հետազոտողները վերլուծել են 1979-2018թթ․ կլիմայական տվյալները։ Նրանք պարզել են, որ երբ հյուսիսային կիսագնդի շիթային հոսքերում ձեւավորվում են որոշակի ալիքներ, 20 անգամ բարձրանում է սաստիկ շոգի վտանգը այն տարածաշրջաններում, որտեղ արտադրվում են գյուղատնտեսական մշակաբույսեր։ Այդ ալիքները, որոնք կոչվում են Ռոսբիի ալիքներ, իրենցից ներկայացնում են բարձր քամիների շեղումներ եւ բաժանվում են մի քանի տեսակի։ Երկու տեսակը՝ ալիք-5 եւ ալիք-7, առաջացնում են Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա եւ Ասիա տաք մերձարեւադարձային օդի ներհոսք։

Եթե այդ Ռոսբի ալիքները շիթային հոսքերում առկա են երկու շաբաթ կամ ավելի երկար, ապա գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրությունը կրճատվում է 4 տոկոսով կամ առավելագույնը 11 տոկոսով։

Գիտնականները գրում են, որ Ռոսբիի ալիքների չափերը հետազոտության ամբողջ ընթացքում մեծացել են հինգ անգամ, ու թեեւ դեռեւս պարզ չէ այդ երեւույթների եւ կլիմայի փոփոխության միջեւ կապը, գլոբալ տաքացումը կարող է վատացնել ջերմային ալիքների հետ կապված իրավիճակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ