News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդեց վերաքննիչ դատարանի նիստի մի մասը փակ անցկացնելու մասին:

Փաստաբանը պարզաբանեց, որ դա կապված է հարցի բովանդակության հետ, որն իրենք մտադիր են տալ դատավորին մինչեւ միջնորդությունը ներկայացնելը: Քանի որ կողմերը շոշափելի առարկություններ չունեին, դատավորը միջնորդությունը բավարարեց:

Նիստը շարունակվեց փակ դռների հետեւում:

Հիշեցնենք, որ սա առաջին նիստն է՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ:

Ավելի վաղ դատավոր Մխիթար Պապոյանը բավարարել էր դատախազի միջնորդությունը եւ ինքաբացարկ հայտարարել:

Երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները բողոքարկում են առաջին ատյանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը նախկին նախագահին գրավով ազատելը մերժելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ