News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գողերը թալանել են Թամարա Էքլսթոունի՝ «Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավար, միլիարդատեր Բեռնի Էքլսթոունի դստեր ոսկյա իրերը։ Ինչպես տեղեկացվում է, կողոպուտի ընդհանուր գումարը կարող է կազմել 50 մլն ֆունտ ստեռլինգ (67 մլն դոլար), տեղեկացնում է BBC-ն։

Կողոպուտը տեղի է ունեցել անցած ուրբաթ։ Ինչպես գրում է Sun պարբերականը, թալանված իրերի մեջ է հոր հարսանեկան նվերը՝ Cartier-ի ապարանջանը 80 հազար ֆունտ արժեքով։

Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ առայժմ ոչ ոք չի կալանավորվել կողոպուտի հետ կապված։

Թամարա Էքլսթոունը, որը մոդել է աշխատում, Forbes ամսագրի տվյալներով՝ տուն է գնել Քենսինգթոնում 2011 թվականին 45 մլն ֆունտով։ Այդ տանը, որը գտնվում է Լոնդոնի թանկարժեք շրջանում, 55 սենյակ կա։

Էքլսթոունը միլիոնավոր ֆունտ ստեռլինգներ է ծախսել տան նորոգման համար, որտեղ այժմ կա մասնավոր գիշերային ակումբ, բոուլինգ-ակումբ, լողավազան, գեղեցկության սրահ, սպա կենտրոն շների եւ վերելակ ավտոմեքենաների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Ամենաշատ