News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիան անօդաչու թռչող սարք է ուղարկել Կիպրոսի զավթված հյուսիսային հատված՝ հսկման եւ հետախուզման համար՝ նավթի եւ գազի ծովային հետախուզման հետ կապված լարվածության ֆոնին, տեղեկացնում է AP-ը։

Թուրքական Bayraktar TB2 անօդաչուն թռել է Դալամանի ավիաբազայից։

Կիպրոսցի թուրքերի ինքնահռչակ պետության արտաքին գործերի նախարար Քուդրեթ Օզերսայը լրագրողներին ասել է, որ խոսքը քաղաքացիական անօդաչուի մասին է, քանի որ մարտականի կարիք չկա։

Ավելի վաղ կիպրոսցի թուրքերի վարչապետ Էրսին Թաթարն ասել էր, որ գոյություն ունի «անհապաղ անհրաժեշտություն՝ Թուրքիայի եւ կիպրոսցի թուրքերի անվտանգության խնդիրների լուծման համար Միջերկրական ծովի արեւելյան մասում։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ առաքելության համար է ուղարկվել անօդաչու սարքը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն անցած շաբաթ հայտարարել էր, որ Անկարան կարող է օգտագործել իր զինված ուժերը Կիպրոսի ջրերում գազային հորատումները կանխելու համար, որոնք համարում է իր սեփականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ