News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը կոչ է արել Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիին քայլեր ձեռնարկել ռազմակայանների գնդակոծումը դադարեցնելու համար, որտեղ տեղակայված են ամերիկյան զինծառայողներ, տեղեկացնում է Reuters-ը։

Էսփերի կոչը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ բարձրաստիճան զինվորական պաշտոնյան հարձակումների մեջ մեղադրել է խմբերի, որոնց աջակցում է Իրանը, ինչը բոլոր կողմերին չվերահսկվող սրացման է մղում։

Էսփերը «մտահոգություն է հայտնել որոշ օբյեկտների գնդակոծության պատճառով, նշել է ջանքերի գործադրման անհրաժեշտության մասին, որպեսզի դադարեցվի այն»։

Աբդուլ Մահդին Էսփերին նախազգուշացրել է, որ միակողմանի գործողությունները կարող են բացասական հետեւանքներ ունենալ, որոնք դժվար կլինի վերահսկել, եւ որոնք կարող են սպառնալիքի տակ դնել Իրաքի ինքնիշխանությունը։

Մահդին հրաժարական է տվել անցած ամիս, զանգվածային հակակառավարական ցույցերի ճնշման տակ։ Այժմ նա վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ