News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, ստացված տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղի բնակիչներից մեկի տանը հայտնաբերել են «Կարմիր գրքում» հաշվառված բեզոարյան այծի գլուխ՝ մորթիով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արտաշատի և Արարատի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Վեդի քաղաքի բնակիչը, որը ոստիկանության Արարատի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներից մեկի ծառայող է, դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Դաշտաքար գյուղից 2 կմ հեռու «Կոթոբուլախ» կոչվող վայրում, իր օրինական ակոսափող հրազենով որսացել է բեզոարյան այծին։ Այնուհետև մորթել և իր մեքենայով տեղափոխել է Ազատավան գյուղի իր ծանոթի տուն՝ մորթին մշակելու նպատակով: Դեկտեմբերի 15-ին ոստիկանը ներկայացել է Արտաշատի բաժին, տվել խոստովանական բացատրություն ու ներկայացրել հրազենը: Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նախապատրաստվող նյութերն զուգահեռ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն։ Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և  հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական…
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
Ապրիլի 18-ին 63-ամյա հոր անհետ կորելու մասին ոստիկանության Մեղրիի բաժնում…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Ամենաշատ