News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վերաքննիչ դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն այն դատավորն է, որը չէր կարող ակնհայտ ապօրինի որոշում կայացնել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Վերաքննիչ դատարանում լրագրողներին ասաց Լեւոն Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է, թե պաշտպանական կողմն ինչ միջնորդություն էր ներկայացնելու դատարանին, որ նիստն առաջարկեց անցկացվել դռնփակ, Լեւոն Քոչարյանը պատասխանեց, որ իր համար դա նույնպես անակնկալ էր։

Հարցին՝ արդյոք Վերաքննիչ դատարանի դատավորի անաչառությանը վստահո՞ւմ է, Քոչարյանն ասաց, որ դատավորի անաչառության աստիճանի մասին տեղեկացել է մամուլից․

«Կարծում եմ, որ ինքը ինչ-որ պարզաբանում պետք է տա, հետո նոր պարզ կլինի։ Ինձ մոտ, իհարկե, որոշակի մտահոգություն կա։ Սակայն մտահոգությունը այդքան դրա մասով չէ, այլ գլոբալ է, սկսած դատարանների վրա ճնշումից»։

Ճշտող հարցին՝ դատավոր Մխիթար Պապոյանի բացարկը արդյո՞ք իր մտահոգությունների տիրույթում է, Քոչարյանն ասաց․ «Ասում են, որ Մխիթար Պապոյանը որպես դատավոր՝ լավ վարկանիշ ու համբավ ունի։ Երեւի թե այն դատավորն է, որ չէր կարող ակնհայտ ապօրինի որոշում կայացնել։ Երեւի իր համար ամենից հարմար տարբերակն էր, հեշտ տարբերակ ընտրեց։ 7-րդ դեպքն է, որ ինքնին բացառիկ է, ինչքան գիտեմ նման բան չի եղել մեր դատական պրակտիկայում, որ մի գործով այսքան դատավոր ինքնաբացարկ հայնտի»։

Լեւոն Քոչարյանի համոզմամբ՝ դատարանների վրա ճնշումը պայմանավորված չէ միայն զանգերով․ «Չեմ կարծում, որ ճնշումն այն ձեւով է, որ որեւէ դատավորին կոնկրետ ինչ-որ զանգեր են անում, ուղղակի ինչ այս գործը սկսվել է, իշխանություններն իրենց հստակ դիրքորոշումը ցույց են տվել, թե ինչ են ակնկալում։ Նույնիսկ մի քանի օր առաջ, ԲԴԽ նախագահն ինքն ասաց, որ իշխանությունների համար ցանկալի են Արմեն Դանիելյանի եւ Աննա Դանիբեկյանի նման դատավորները։ Այսինքն՝ իշխանությունը իր ցանկությունները հստակ թելադրել է։ Ունեն Դավիթ Գրիգորյանի օրինակը, թե եթե չի լինում իրենց ցանկությունը, ապա ինչ է լինում այդպիսի դատավորների հետ․ ավելի մեծ ճնշում քան դա, երբեւէ չկա»։

Հիշեցնենք, որ Վերքաննիչում ընթացող դատական նիստին նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը բացարկ էր հայտնել։

Ավելի ուշ գործը մակագրվել էր դատավոր Լուսինե Աբգարյանին։ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է, ինչպես նաև այն, որ Լուսինե Աբգարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որով վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ, իսկ Լուսինե Աբգարյանն իր էջով հավանել էր գրառումը։

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր, որ դատական նիստն ընթանա դռնփակ՝ նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանի կապերի վերաբերյալ հարցերը ճշտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ