News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վերջերս արած սպառնալիքները Հունաստանի ինքնիշխանության մասին եւ ապօրինի ու անվավեր փոխըմբռնման հուշագիրը Թուրքիայի եւ Լիբիայի միջեւ հազիվ թե հակամարտության հանգեցնեն։ Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Գերմանական Bild թերթին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե մտահոգ է նա արդյոք իրավիճակի սրմամբ, որը կարող է հանգեցնել հակամարտության Էգեյան ծովում, Միցոտակիսը համոզմունք է հայտնել, որ իրավիճակը «դուրս չի գա վերահսկողությունից»։

Նա նշել է, որ Հունաստանը թույլ չի տա խախտել իր ինքնիշխան իրավունքը՝ ընդգծելով, որ ծովային իրավունքը խախտում է Թուրքիան, ոչ թե Հունաստանը։

Կիրիակոս Միցոտակիսը վճռականորեն դատապարտել է այն փաստը, որ Հունաստանը պետք է կրի միգրանտների ու փախստականների հոսքի հիմնական ծանրությունը, եւ կոչ է արել բարեփոխել միգրացիայի մասին Դուբլինյան կանոնակարգի կանոնները։ Նա նշել է, որ Եվրոպական հաձնաժողովը խոստացել է ստեղծել նոր կանոնակարգ եւ ապահովել բեռան բաշխումը բոլոր անդամ պետությունների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ