News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների համար դեկտեմբերի 14-15-ն Աղվերանում կազմակերպել էր 2-օրյա սեմինար-քննարկում «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում. Ղարաբաղյան հարցի կարգավորումը» խորագրով։ Այս մասին հայտարարությունը տեղադրված էր հենց կազմակերպության ֆեյսբուքյան էջին:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ամփոփելով միջոցառման արդյունքները՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Լրագրողների համար Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկում էինք կազմակերպել, որի ժամանակ շատ բաց ու անմիջական քննարկումներ եղան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Չհրապարակելու պայմանով՝ լրագրողները բազմաթիվ մանրամասներ իմացան արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխությունից, անվտանգության հետ կապված որոշումների կայացման տրամաբանությունից և Արցախյան կարգավորման նուրբ մանրամասներից:

Բնականաբար, չեմ կարող պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ չկա ավելի մեծ սուտ, քան «այս իշխանությունն Արցախում հող է հանձնում» թեզը, և ավելի մեծ ցինիզմ, քան, մասնավորապես, ՀՀԿ-ականների կողմից այդ թեզի շրջանառումը:

Հ.Գ. Սա մեր կազմակերպած նման ֆորմատի արդեն 9-րդ միջոցառումն է (վերջին 5 տարում)»։

«Արցախյան հակամարտության թեմայով փակ քննարկում» ձևակերպումը և այդ միջոցառմանը ԱԳ նախարարի մասնակցությունն ու քննարկումը չհրապարակելու գաղտնիությունը հասարակական ու լրատվական տարբեր շրջանակներում իրարամերժ գնահատականների արժանացան. եղան հարցադրումներ, թե ի՞նչ սկզբունքով են ընտրվել մասնակիցները:

168.am-ն   այս հարցերը հղել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին՝ հաշվի առնելով, որ ԱԳՆ-ն եղել է միջոցառման մասնակից կողմ, և քննարկման թեման չափազանց զգայուն է եղել:

Մեր հարցերին՝ արդյո՞ք «արտաքին քաղաքականության տրամաբանության փոփոխության, անվտանգության հետ կապված որոշումների կայացման տրամաբանության և Արցախյան կարգավորման նուրբ մանրամասների» մասին լրագրողներին հայտնելու համար ԱԳՆ-ին բավարար է եղել «չհրապարակելու պայմանը» (Դանիել Իոաննիսյանի գրառումից), և, ի վերջո, քննարկումը փա՞կ է եղել, թե՞ գաղտնի, քանի որ Դ. Իոաննիսյանը նշել էր. «Բնականաբար, չեմ կարող պատմել, թե ինչ ենք քննարկել, բայց կարող եմ վստահաբար պնդել, որ չկա ավելի մեծ սուտ, քան «այս իշխանությունն Արցախում հող է հանձնում» թեզը, և ավելի մեծ ցինիզմ, քան, մասնավորապես, ՀՀԿ-ականների կողմից այդ թեզի շրջանառումը», Աննա Նաղդալյանը պատասխանել է.

«ԱԳՆ-ում արդեն իսկ տասնամյակներ գործում է արտաքին քաղաքական տարբեր թեմաների շուրջ փակ հանդիպումներ անցկացնելու մշակույթ՝ խորհրդարանական հարթակի անդամների, հայաստանյան և օտարերկրյա փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների, ԶԼՄ խմբագիրների և լրագրողների հետ:

Այդ հանդիպումներն անցկացվում են «Չաթըմ Հաուզ» կանոններով, որոնց ժամանակ ԱԳ նախարարի կողմից պատասխանվում են արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ հրապարակմանը ոչ ենթակա առավել բաց ձևաչափով: Սա ենթադրում է, որ առավել հանգամանալից և փորձագիտական մակարդակով պարզաբանվում են արտաքին քաղաքականության արդեն իսկ արտահայտված դիրքորոշումները: Նման հանդիպումների առաջարկները դիտարկվում են առանց որևէ խտրականության, և ԱԳՆ-ն բաց է համագործակցության շահագրգիռ շրջանակների հետ:

Այս տեսակետից տարակուսելի է, որ այս հանդիպման փաստը հարուցել է որոշ շրջանակների արձագանքներ, այն պարագայում, որ այդ նույն շրջանակների ներկայացուցիչներն արտաքին քաղաքականության վերաբերյալ բաց և փակ ձևաչափով իրենց հանդիպումները գերադասում են անցկացնել առանց ԱԳՆ մասնակցության: Հավելեմ, որ ԱԳՆ-ն ստանում է բազմաթիվ հայտեր՝ անցկացնելու նման ձևաչափով հանդիպումներ, և հնարավորության դեպքում ապահովում է պատշաճ մասնակցություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի անկախության ու մեր գոյության պայքարը դարձել է միջազգային սակարկման առարկա. Հայկ Մամիջանյան
Հայաստանը դարձել է բախման ու հարաբերությունները պարզելու կետ...
ՌԴ-ն ամենաշատն է խոսում ինքնորոշման իրավունքի մասին. ինչո՞ւ Հայաստանը չի կարողանում դա մոնետիզացնել. Մամիջանյան
Թող մեր քաղաքացիները համադրեն, թե ինչպես էր նախօրեին այստեղ...
Անընկալելի է Ալեն Սիմոնյանի ուղիղ ճնշումը Արցախի նկատմամբ՝ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասով. Մամիջանյան
Երեկ Ալեն Սիմոնյանը կապված Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված...
Եվրախորհրդարանի ՀՀ-ի և Ադրբեջանի զեկույցներում նշված է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին. մեծ է ՀՀԿ-ի դերը. Մամիջանյան
Եվրախորհրդարանը երկու զեկույց է ընդունել, այդ թվում նաեւ Ադրբեջանի վերաբերյալ, եւ նույնիսկ Ադրբեջանի զեկույցի մեջ նշված է Արցախի ինքնորոշման...
Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց 
Կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը․․․
Բաքուն պահանջում է Արցախի ժողովրդին «հայկական ծագում ունեցող բնակիչներ» անվանել
Ադրբեջանցի պաշտոնյայի տրամաբանությամբ՝ միջազգային մեխանիզմները նախապատրաստվող սադրանքի նշան են․․․
Ամենաշատ