News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի ոստիկանությունը ձերբակալել է երկու որսագողերի, որոնց մոտ առյուծի եւ հովազի մի քանի ձագեր եւ տասնյակ կրիաներ են եղել, հայտնում է AP-ը։

Ոստիկանները մեքենայում գտել են մի քանի արկղ, որոնց մեջ առյուծի եւ հովազի ձագեր, ինչպես նաեւ 58 կրիա է եղել։

Կրիաները եւ հովազները, Վայրի ֆաունայի եւ ֆլորայի տեսակների միջազգային առեւտրի կոնվենցիայի համաձայն, ներառված են ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող կենդանիների ցուցակում։

Ձերբակալությունը հանգեցրել է նրան, որ կալանավորվել է եւս մեկ կասկածյալ, որը կենդանիներին պետք է վաճառեր Յավա կղզում առեւտրականին։ Երկու ձերբակալվածները միջազգային հանցախմբի անդամ են։

Սեւ շուկայում առյուծի եւ հովազի յուրաքանչյուր ձագն արժի 24 000 ֆունտ սթեռլինգ, իսկ կրիայի մեկ հատը՝ 900 ֆունտ սթեռլինգ։

Եթե երկու կասկածյալները մեղավոր ճանաչվեն, նրանց 5-ական տարվա ազատազրկում է սպառնում վայրի կենդանիների մաքսանենգության փորձի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ