News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դատավորի հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ցուցաբերել քաղաքական չեզոքություն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Փաստաբանը անդրադարձավ նաև մեղադրող դատախազների այն հայտարարությանը, թե Վերաքննիչի դատավոր Մխիթար Պապոյանին իրենք ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել այն հիմքով, որ նրան վերաբերող օգտատիրոջ  գրառման մեջ եղել են առերևույթ հանցավորության նշաններ։

«Դատարանի նկատմամբ նույնիսկ դատական իշխանության նկատմամբ բավականին անհարգալից արտահայտություններ արվեցին, որը նիստը նախագահողը չընդհատեց։ Մինչդեռ նման իրավիճակներում առնվազն պետք է ընդհատի, առավելագույնը կարող էր Քրեական օրենսգրքի անհարգալից վերաբերմունքի մասին հարց բարձրացվեր»,– ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպաններն էլ են այդպիսի արտահայտություններ անում, Վարդևանյանը արձագանքեց. «Նման արտահայտություններ բացարձակապես չենք անում։ Դուք երբևէ նկատե՞լ եք, որ դատավարության մասնակիցներին կամ առավել ևս դատարանին վիրավորել ենք։ Արդարադատության վերաբերյալ մենք որակի խնդիրները բարձրաձայնում ենք, բայց վիրավորական արտահայտություն՝ նման տեսակով, ինչպես ներկայացվեց նիստի ժամանակ՝ երբևէ չի եղել»։

Դիտարկմանը, որ դատավոր Լուսինե Աբգարյանին ներկայացված միջնորդությունը պատասխանն էր նախորդ նիստին դատախազների ներկայացրած միջնորդությանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի բացարկի վերաբերյալ, պաշտպանը պատասխանեց.

«Նման որակի միջնորդություն ներկայացնելն իրենից ենթադրում է մի շարք ռիսկեր, բայց  հավատացեք, դա ուղղակի դրանով չէր պայմանավորված, պարզապես, եթե նման «հիմքը» հիմք հանդիսանում է, ապա առավել ևս նշվածն էլ պետք է հանդիսանա։ Մենք հո չէինք խոսո՞ւմ նախորդ նիստին, որ կոնկրետ Մխիթար Պապոյանի կողմից որոշակի գործողություններ են կատարվել, եթե նման դիրքորոշում արտահայտեր Դատախազությունը, դա կոպտագույն անմեղության կանխավարկածի խախտում կլիներ։ Եթե նկատեցիք, այսօր էլ կրկին մենք խոսում ենք այդ գործով դատավորին զրպարտելու մասին, որի պարագայում ինչ խնդիր պետք է անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի նկատմամբ առաջանա։ Գործ չի հարուցվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ կեղծիք կատարելու, այլ հենց զրպարտության մասով, այլ հարց է, որ միգուցե քրեական գործը այդպես այլ քողարկված ուղղություններ էլ ունի, որի մասին մենք տեղյակ չենք։ Այնտեղ հիմքը կայքի հրապարակումն էր, այնտեղ՝ ֆեյսբուքյան գրառումը, այստեղ էլ՝ ֆեյսբուքը։ Հետևաբար, Ֆեյսբուքը Դատախազության միջնորդության ջանքերի շնորհիվ հանդիսանում է բացարկի միջնորդության համար հիմք»։

Արամ Վարդևանյանի համոզմամբ՝ դատավորի հետ փոխկապակցված անձինք պարտավոր են ցուցաբերել քաղաքական չեզոքություն։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի այն հայտարարությանը, որ դատավոր Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի նման դատավորներ են պետք դատական համակարգին, պաշտպանն ասաց․

«Այդ հայտարարությունը հետագա որոշ գործողությունների հիմք պետք է հանդիսանա։ Առնվազն պետք է ազդակ լինի այն, որ եթե դատավորների գործողությունները որևէ խմբի ակնհայտ դուրեկան են, դա արդեն դատավորի համար պետք է մտահոգիչ լինի։ Եթե դատախազները միջնորդություն են ներկայացնում, ապա դրանք բավարարվում են, իսկ եթե պաշտպանական կողմն է ներկայացնում միջնորդություն, մերժվում են»։

Վարդևանյանը վերջում խոսեց նաև դատավորների վարկանիշից․ «Մխիթար Պապոյանն ամենաբարձրերից էր»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը դատավոր Լուսինե Աբգարյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր ներկայացրել՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, որի համաձայն՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մոտ ընկերն է։ Բացի այդ՝ Լուսինե Աբգարյանի եղբայրը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Սերժ Թանկյանի գրառմամբ, որով վերջինս գոհունակություն էր հայտնել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ։

Վերաքննիչ դատարանը պաշտպանների միջնորդության որոշումը կհրապարակի դեկտեմբերի 18-ին։

Նշենք, որ այդ դատական նիստին ներկա չէր Ռոբերտ Քոչարյանը․ նա գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Մխիթար Պապոյանը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչում բողոք են ներկայացրել՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը նախկին նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու մերժման վերաբերյալ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ