News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու լավություն է ուզեցել  անի»: Այսօր` դեկտեմբերի 16-ին, Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը`  խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին:

«Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ եւ Անդոյին ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը:  Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է, եւ ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել:  Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին,այդ վախկոտը (նկատի ունի՝  ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով հրավիրելը՝  խմբ.):   Եթե իմանայի, որ ինքը այդպես վախկոտ է, իր անունը չէի էլ տա, ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել  անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձեւով փախի Հայաստանից», նա  այդ տեխնոլոգիայի մասնագետ է»,-ասել է նա:

Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ  Անդրանիկ Քոչարյանը երբեք որեւէ թիմի անդամ չի եղել:

«Հիշեք, ով է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր- Պետրոսյանին, չթվարկեմ,  դուք ասեք` որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է` Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել:  Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է  թիմի անդամ լինել»,- հավելել է գործարարը:

Ռուբեն Հայրապետյանը  չի հրապարակել այն անձի անունը, որն իրեն փոխանցել  էր՝ հեռանալ երկրից, եւ նորից շեշտել է, որ չի պատրաստվում հեռանալ  երկրից. «Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»:

Նշենք, որ օրեր առաջ իր Ռուբեն Հայրապետյանը սկանդալային հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն միջնորդավորված հորդորել է  հեռանալ  երկրից, քանի որ  ձերբակալելու հրաման կա: Անդրանիկ Քոչարյանն էլ,  ի պատասխան այս հայտարության, ասել  էր, որ ինքը «չի պատրաստվում ամեն շան հաչոցի պատասխանել»:

Տպել
Ամենաշատ