News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին դեռեւս չեն հարցաքննել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց Հայրապետյանը` անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին:

«Աշոտ Աղաբաբյանը մեղադրել է ինձ, թե ՈՒԵՖԱ-ն «Հրազդան» մարզադաշտին Իտալիայի հետ խաղից առաջ գումարներ է հատկացրել , եւ ես այդ գումարները յուրացրել  եմ: Ամբողջ աշխարհը գիտի` ՈւԵՖԱ-ն երբեւիցե որեւէ մասնավոր կամ պետական կառույցի գումար չի հատկացնում, երկրորդը, ՈւԵՖԱ-ն ծրագրային որեւէ կոպեկ, որեւէ սենթ չի տվել ֆուտբոլի ֆեդերացիային «Հրազդան» մարզադաշտի վրա ծախսելու համար: Դա եղել է զուտ իմ որոշումը, որ Իտալիայի հետ խաղից առաջ մենք պետք է ունենանք նորմալ  խաղադաշտ: Հանդիպել  եմ  «Բուռնաշին» եւ նրան առաջարկել  եմ, որ մենք ներդրումներ ենք անում եւ իրենք 20 տարի անհատույց տալիս են մարզադաշտը հավաքականի խաղերի համար, պայմանավորվել ենք եւ ներդրումներ ենք արել զուտ ֆեդերացիայի գումարներով: Դա սուտ մատնություն է, հերթական անգամ այդ տխրահռչակ մարդու կողմից»,-ասաց նա:

Հայրապետյանը նաեւ նշեց, որ ոստիկանությունը շտապում է, պետք է մանրամասն ուսումնասիրություն արվի եւ եթե պարզվի, որ մի լումա հափշտակություն է կատարվել, ինքը կվերադարձնի:

«Վերջին 1.5 տարվա մեջ ոստիկանության մեջ նոր տեխնոլոգիա է գոյացել, մարդուն նախապես զգուշացնում են` փախիր, որովհետեւ քո դեմ քրեական գործ են հարուցել, եւ եթե փախչում ես, ծանուցագիրը բերում են, հաջորդ օրը հետախուզում են հայտարարում, մարդը չեկավ, վսյո»,-ասաց նա:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերով յուրացում) , 325-րդ հոդվածի 2 մասի (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի (Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ դեպտեմբերի 13-ին 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկել էին Ռուբեն Հայրապետյանի տունը։

Տպել
Ամենաշատ