News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդեացիայի նահագահի 3 թեկնածուներից երկուսը` Արմեն Մելիքբեկյան ու Թովմաս Գրիգորյանը Վանեցյանի թիմն են, միեւնույն թիմի անդամներ են: Այս մասին այսօր` դեկտեմբերի 16-ին, «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ես որպես քաղաքացի, որպես ֆուտբոլի մարդ, իմ որդին ունի ակումբ, ես չեմ հասկանում,  միթե իրավունք չունեմ նրանց միջից ընտրել ում կարելի է ընտրել ֆեդերացիայի նախագահ, որպեսզի չքանդվի ֆուտբոլը»,- տարակուսեց նա:

Հայրապետյանն ասաց, որ ինքը կցանկանար ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնել Թովմաս Գրիգորյանին. «Ինչի համար, ոչ թե Թովմաս Գրիգորյանն իմ աչքի լույսն է, այլ ուղղակի գիտեմ, նա ֆուտբոլային մարդ է, նա իր անձնական գումարները ֆուտբոլի մեջ այնքան է ծախսել, 20 տարուց ավելի: Նա ֆուտբոլի համար ցավում է: Մյուս թեկնածուները, ես ասել եմ՝ Խորեն Հովհաննիսյանի մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ նա ֆուտբոլային լեգենդ է իր բոլոր թերություններով, բայց այդ մարդն ով է, որ տարիներ շարունակ քննադատել է Հայաստանը, ՀՀ բանակը ու այս մարդը դառնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բա սա էլ մի ֆրոնտ է: Բոլորը կարդացել են, որ նա ասել է՝ զենքերը թողեք խրամատում, եկեք, բա այս մարդը դառնա ՀՖՖ նախագա՞հ»:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ