News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո կատարել է իր կառավարության կազմում առաջին նոր նշանակումները: Sky News-ը հայտնում է, որ Ուելսի գործերով նախարարի պաշտոնը ստացել է պահպանողական Սթիվեն Հարթը, իսկ թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվամիջոցների եւ սպորտի նախարար է վերանշանակվել Նիկի Մորգանը:

Ուելսի գործերով նախկին նախարար Ալան Քեռնսը նոյեմբերի սկզբին ստիպված էր հրաժարական ներկայացնել իր ներգրավվածությամբ դատական սկանդալի պատճառով: Իսկ Մորգանն իր պաշտոնից պետք է հեռանար, քանի որ չէր մասնակցել Համայնքների պալատի ընտրություններին եւ կորցրել էր պատգամավորական մանդատը: Այդուհանդերձ , երկուշաբթի հայտարարվել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը նրան շնորհել է պերություն եւ բարոնուհու տիտղոս: Նա կդառնա բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի անդամ եւ դրա շնորհիվ կկարողանա կատարել նախարարի պարտականությունները:

Ջոնսոնն առաջիկայում պետք է լրացնի փոխնախարարների եւս 2 թափուր պաշտոն, իսկ կառավարության կազմում խոշոր վերադասավորումներ սպասվում են միայն փետրվարին, երբ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից, ինչը տեղի է ունենալու 2020 թվականի հունվարի 31-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ