News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Արարատի մարզպետարանում լարված տրամադրություններ են, պատճառն այն է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը չի կարողացել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, ի վերջո,  հաստատել  իր մտերմուհուն՝  Լիլիթ Միրզախանյանին։

Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն է կտրվել, մյուս երկուսն անցել են երկրորդ փուլ և կմրցեն  բանավոր քննությանը։

Այս հարվածը մարզպետի համար կրկնակի ծանր է այն պատճառով, որ  ցանկալի պաշտոնում Լիլիթ Միրզախանյանին հաստատելու համար նա սպասել էր երկար, այս հաստիքը ազատվեց հեղափոխության օրերին և այսքան ժամանակ հանուն նրա թափուր էր պահվում որովհետև տիկինը  ստաժի խնդիր  ուներ, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն էր հազիվ ստացել։

Երկրորդ հարվածը այն է, որ Լիլիթ Միրզախանյանին այսօր փաստացի հաղթել է մեկը, ով ոչ միայն նախկիններից է,  այլև ներկայում աշխատում է Արարատի մարզպետարանի աշխատակազմում։ Նունե Մարտիկյանը  զբաղեցնում է մարզպետարանի սոցապահովության բաժնի պետի պաշտոնը, և նա իրականում մարզպետին դատի տված  անձն է, ով նույն կերպ անցյալ տարի հաղթել էր Վեդու բժշկական կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, բայց չէր նշանակվել (հավանաբար մինչ այդ մեկ այլ անձին տված՝ մարզպետի խոստման պատճառով)։

Հիշեցնենք, Նունե Մարտիկյանը նաև այն երկուսից մեկն է, որ  մարզպետի գծած սցենարին անսպասելի հակառակվելու պատճառով արժանացել էր նրա «պատժին» և չէր ընդգրկվել  մարզպետարանի  պարգևավճարներ ստացածների ցանկում։  Սա այն դեպքն էր, երբ մարզպետը պարգևատրել էր ինքն իրեն ու ողջ աշխատակազմին 100 տոկոսով՝ վարսավիրի հայտնի ծեծի դեպքից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որ 100 հազար մարդ հավաքվի անհանազանդության ակցիաներին, ոստիկանությունն էլ կմիանա մեզ. Շարմազանով
տեղ հայի ու թուրքի խնդիր է, սա Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է...
Երևանի փողոցներից բերման է ենթարկվել 53 քաղաքացի. Ազգային կոմիտե
Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են անհնազանդության ակցիաները։ Փակվել են, մասնավորապես, Սարյան...
Պարզվում է` ոստիկանության պետը, ՆԳ նախարարը երկրում արգելել են խաղաղ հավաքների անցկացումը. պատգամավոր
Հասկանում եմ, որ իրենց համար վաղուց օրենքն ու սահմանադրությունը Նիկոլն է, իսկ դավանած արժեքները` անպատվություն…
Բերման է ենթարկվել պատգամավոր Թադևոս Ավետիսյանը
Իրավական ամենաթողություն. Էրեբունու ոստիկանական բաժին բերման է ենթարկվել «Հայաստան» խմբակցության...
«Տանում եք, որ մեքենայի մեջ 5 հոգով ծեծե՞ք». կարմիրբերետները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ի՞նչ են արել էս մարդիկ, դուք հայ չե՞ք: Ձեզ հայ ասողի հերն եմ անիծել, էդ երեխեքի արյունը ձեր բոլորի վրա է...
ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ. բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար 29.8 եւ 86.6 հազար քառակուսի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ