News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սուրճի ընկերությունը փնտրում է աշխատակցի, ով պատրաստ է մեկ շաբաթ ապրել շոտլանդական Carlowrie Castle ամրոցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Lonely Planet-ին։

Մրցույթը բաց է բոլորի համար։ Բացի հինգ հազար դոլար աշխատավարձից, հաջողակ հայցորդը կօգտվի նաեւ անձնական սպասյակի ծառայություններից։

Թեկնածուին խոստանում են հինգանգամյա սնունդ։ Բացի այդ, թափուր տեղի հավակնորդի համար նախատեսվում են մասնավոր դասեր շեֆ-խոհարարից, թուլացնող սպա-պրոցեդուրաներ եւ անսահմանափակ քանակությամբ առույգացնող ըմպելիքներ։

Մրցույթի հաղթողը կարող է իր հետ վերցնել մոտ մարդու։ Թերթիկը պետք է ներկայացնել մինչեւ դեկտեմբերի 21-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ