Բրիտանական թանգարանում այս ուրբաթ ցուցադրելու են Մինոյան քաղաքակրթության ժամանակների կավե գավաթներ, որոնք հնագիտական հետազոտության արդյունքներով իրենցից ներկայացնում են աշխարհում առաջին մեկանգամյա օգտագործման սպասք, հայտնում է The Guardian-ը:
Ավելի քան 3,5 հազար տարի առաջ պատրաստված հին առարկաները հայտնաբերել են հունական Կրետե կղզում Կնոսոսի պալատի պեղումների ժամանակ:
«Մարդիկ կարող են շատ զարմանալ՝ իմանալով, որ մեկանգամյա օգտագործման բաժակներն առաջին անգամ հայտնվել են խոր հնադարում: Մինոյացիները սիրում էին մասշտաբային երեկույթներ եւ տենակատարություններ կազմակերպել, եւ ինչպես մեր ժամանակներում շատերը, նույնպես չէին ցանկանում սպասքը լվանալ»,- ասել է ցուցադրության կուրատոր Ջուլյա Ֆարլին:
Կազմակերպիչները հույս ունեն, որ ցուցահանդեսը այցելուներին կստիպի մտածել այն մասին, թե ինչպես նվազեցնեն աղբի մակարդակը:
«Այսօր աշխարհում տարեկան արտադրվում է ավելի քան 300 մլրդ թղթե բաժակ: Մինոյան քաղաքակրթությունը չնչին է՝ հիմա գոյություն ունեցող գլոբալ սպառողական տնտեսության համեմատությամբ»,- ընդգծել է Ֆարլին: