Հայաստանում դեկտեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է 0-2, վաղը ցերեկը՝ +11+13։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +5+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +5+10,  

Լոռիում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +13+16,  

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +15+19,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +5+10, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,  

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-11, ցերեկը՝ +5+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+13,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +15+19,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +10+14,

Արցախում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +11+14 (հովիտներում՝ գիշերը +1+4,  ցերեկը՝ +15+19)։