ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Քոչարյանն ավարտել է բուժումը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 11-ին: